19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ ընդհանրություններ ունի Օբաման համասեռամոլների հետ

Ամերիկյան “Newsweek” ամսագրի գլխավոր խմբագիր Թինա Բրաունը հրապարակել է ամսագրի նոր պատրաստվող համարը, որի  շապիկին տեղադրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նկարը` ծիածանային ճաճանչապսակը գլխին, իսկ վերնագրում գրված է` “առաջին գեյ նախագահը”:

Իր միկրոբոլգում Բրաունը գրել է. “Օբաման արժանի է այդ պսակի յուրաքանչյուր գծին”: Հարկ է նշել, որ ծիածանի գույներով պսակը համասեռամոլների խորհրդանիշն է:

Ամսագրի տպագիր տարբերակը կթողարկվի մայիսի 21-ին: Նկարը տպագրվել է 4 օր անց այն բանից հետո, երբ “Good Morning America” ռադիոյի եթերում Օբաման հայտնեց իր դրական կողմնորոշումը միասեռ զույգերի ամուսնությունների հանդեպ:

Ամսագրի լրագրող Էնդրյու Սալիվանը կարծիք է հայտնել, որ Օբաման ընդհանրություններ ունի համասեռամոլ հասարակության հետ. “Նա ստիպված էր իր “սեւամորթ ինքնությունը” համակերպել “սպիտակ հասարակության” հետ ճիշտ այնպես, ինչպես հոմոսեքսուալներն են փորձում համակերպել իրենց սեքսուալ կողմնորոշումը հետերոսեքսուալ շրջապատի հետ”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ