25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լրագրողին ծեծելը կապ ունի նրա նախկին աշխատանքի հե՞տ

“ՌԵԳՆՈՒՄ” գործակալության երեւանյան բյուրոյի խմբագիր Ռուբեն Գրդզելյանին դաժան ծեծի ենթարկելու փաստի առնչությամբ հարուցված քր.գործի նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:

Ըստ “Ռեգնում”-ի տարածած հաղորդագրության, լրագրողի վրա  հարձակումն իրականացվել է մի խումբ անձանց կողմից, որոնց մեջ, ինչպես հաջողվել է պարզել ավելի ուշ, եղել է Կոտայքի մարզի քննության օրինականությունը վերահսկող դատախազ Մ. Մանրիկյանը:

Միջադեպը տեղի է ունեցել տուժածի մոր, երկու անչափահաս երեխաների եւ 9 ամսական հղի կնոջ ներկայությամբ:

Ընդհարման պատճառը, ըստ նույն աղբյուրի, այն է, որ  երեխաները խանգարել են բակից դուրս եկող մեքենայի ընթացքին, որում, ենթադրաբար, եղել է Մանրիկյանի որդին: Մանրիկյան-ավագի հետ լեզվակռիվն ավարտվել է նրանով, որ վերջինս հարվածել է Գրդզելյանին:

Պատասխան ստանալով` Մանրիկյանն ու նրան ուղեկցող անձը հարձակվել են լրագրողի վրա, ապա նրանց են միացել  Մանրիկյանի որդին ու եւս մեկ անձ: Չորս հարձակվողներն սկսել են խփել Գրդզելյանին, ով արդեն գտնվել է գետնին:

Դեպքից հետո Ռուբեն Գրդզելյանը հաղորդում է ներկայացրել Ոստիկանության Էրեբունու բաժին, բուժզննում անցել, որի արդյունքում նրա մոտ բազմաթիվ վնասվածքներ են հայտնաբերվել: Դիմումը ներկայացնելու պահին լրագրողը չի իմացել, որ իրեն ծեծողների մեջ եղել է բարձրաստիճան պաշտոնյա: Դա պարզվել է առավոտյան ականատեսների խոսքից եւ գործընկերների անցկացրած լրագրողական հետաքննության արդյունքում:

Չնայած, միջադեպը Ռուբեն Գրդզելյանը չի կապում մասնագիտական գործառույթների հետ, եւ զուտ կենցաղային է համարում, սակայն կան տեղեկություններ, որ չի բացառվում միջադեպը  որոշակի առնչություն ունենա լրագրողի նախկին աշխատանքի հետ: Ռուբեն Գրդզելյանը աշխատել է ԴԱՀԿ-ում որպես մամուլի խոսնակ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ