25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մոսկվայում ընթանում է ՀԱՊԿ գագաթաժողովը

Մոսկվայի Մեծ Կրեմլյան պալատում ընթանում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակի եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակի հոբելյանական  գագաթաժողովը: Այն ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին արտաքին քաղաքական միջոցառումն է: Գագաթաժողովին մասնակցում են ՀԱՊԿ-ի անդամ-երկրները` Ղրղըզստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը,  Ուզբեկստանը, հաղորդում է “Ведомсти”-ն:

Պուտինը նախ ընդունել է հյուրերին եւ ողջունել, որից հետո սկսվել է նիստը:  Նրա ելույթից հետո ելույթ  է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը` շնորհակալություն հայտնելով Պուտինին գագաթաժողովի կազմակերպման համար:

ՀԱՊԿ գագաթաժողովին մասնակցում է նաեւ Հայաստանի պատվիրակությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Բացի գագաթաժողովին մասնակցությունը, նախատեսված է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Հիշեցնենք, որ 2012-ի աշնանը Հայաստանում  կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները: Դրանց կմասնակցեն 6 երկրներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ