19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տեր-Պետրոսյանը չի ընդունում մեղադրանքները

ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Henaran.am-ի տեղեկություններով, ամեն օր խորհրդակցություն է անց կացնում ՀԱԿ-ի կազմի մեջ մտոնղ բոլոր ուժերի ներկայացուցիչների հետ: ՀԱԿ-ում նրան մեղադրում են իշխանությունների հետ բանակցելու մեջ, ինչը ՀԱԿ առաջնորդը կտրուկ մերժում է:

Երեկ գիշերը հերթական խորհրդակցությանը Կոնգրեսի առաջնորդը հորդորել է համբերատար լինել եւ մի քանի օր եւս սպասել:

“Իսկ այն ուժերը, որոնք լքելու են նավը, թող հիմա հեռանան: Ափոսում եմ, սակայն մի բան կարող եմ ասել, մեր նավը չի խորտակվելու եւ կանգ չի առնելու: Դեռ նոր նավահանգիստներ կան նվաճելու”,-հայտարարել է Տեր-Պետրոսյանը:

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, առաջնորդի այդ հայտարարությունից հետո ՀԱԿ-ի կազմում գտնվող որոշ ուժեր, որոնք միտված են հեռանալ, որոշել են մի քիչ էլ սպասել եւ տեսնել, թե որ նավահանգիստն է գրավելու Լեւոն Տեր-Պետրոսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ