19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ես հայ ընտանիքի ջատագով եմ ու չեմ ընդունի օտարածին նորամուծություններ. Տարոն Մարգարյան

Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական գրառում է թողել իր ֆեյսբուքյան էջում, որում մասնավորապես ասված է.

‘Սիրելի հայրենակիցներ,

Սիրելի երեւանցիներ,

Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ մեր հարատեւման ամենամեծ գրավականը ընտանիքի հանդեպ ունեցած մեր անսահման սերն ու նվիրումն է: Եվ իրոք, հայերիս համար ընտանիքը, որ շատ հաճախ օջախ ենք անվանում, այն հնարավոր սրբագործված ու պաշտամունքի հասնող միջավայրն է, որից սկիզբ առնելով ու այդ ջերմության մեջ դաստիարակվելով, մեր ստացածը խնամքով պահպանում ու փոխանցում ենք մեր հաջորդ սերնդին:

Ողջունելով մեր առօրյայում նորի ու նորագույնի ներդրումը, այդուամենայնիվ ես ավանդապաշտ եմ ու հայ ընտանիքի, հայ օջախի ջատագով եւ այս հարցում, վստահ եմ, երբեք չեմ ընդունի օտարածին, մեզ համար խորթ նորամուծություններ:

Շնորհավորելով բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ բոլորիս ամուր, ավանդապահ, փոխադարձ հարգանքով ու սիրով լեցուն, տաք ու միշտ կանչող ընտանիքներ: Սա է, սիրելիներս, հենց սա է մեր հարատեւման ու մեր հաղթանակների ամենամեծ գրավականը: Սիրենք ու պաշտպանեք մեր ընտանիքները ու թո՛ղ, որ բոլոր հայ օջախներում հավերժ թեւածի ուրախությունն ու խաղաղությունը, ու թո՛ղ, որ ամեն հայ օջախ իրապես սեղան նստի յոթ որդիներով:’

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ