29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ամուսնանում են վաղ տարիքում` առանց սիրո, շահով

image_7157

Հայկական ընտանիքներում  ամուսնալուծությունների  հիմնական  պատճառը  նաեւ ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակն է: Նման տեսակետ Ընտանիքի միջազգային օրը` մայիսի 15-ին “Հենարան” մամուլի ակումբում հայտնեց  Շենգավիթի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետ Սուսաննա Ավետիսյանը:

Սակայն, ըստ նրա`  ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  ամուսնալուծության պատճառ են նաեւ շահադիտական ամուսնությունները:

“Եթե ընտանիքում ամուսինների միջեւ սեր եղավ, ապա շատ դժվարություններ հնարավոր է հաղթահարել”,-ասաց նա:  Քիչ չեն նաեւ այն ընտանիքները, որոնք բաժանվում են սեռական անհամատեղելիության պատճաոռվ: Ս. Ավետիսյանի խոսքով, Հայաստանում ընդունված է  օրինական գրանցումով ամուսնությունը, սակայն  քաղաքացիական ամուսնություններն էլ քիչ թիվ չեն կազմում:  Չնայած ամուսնությունների թիվը ավելի շատ է, քան ամուսնալուծությունը, ամեն դեպքում ընտանիքների բաժանման պատճառ են դառնում դավաճանությունն ու արտագնա աշխատանքը:

Վերջինիս ժամանակ մեկը մյուսին ավելի լավ է ճանաչում, տարիների ընթացքում հասկանում են` արդյո՞ք միմյանց հետ կարող են համատեղ կյանքով ապրել, թե ոչ:

Հայաստանում վերջին տարիներին  նկատելի են նաեւ վաղ ամուսնության դեպքեր: “16-17 տարեկան երկու երեխա ունեցող աղջիկներ են գալիս գրանցելու իրենց ամուսնությունը”,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շենգավիթի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ