20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Henaran.am-ին բացառիկ հնարավորություն էր տրվել /վիդեո/

“Էրեբունի” քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արսենը  այսօր էր ազատվել կալանքից եւ չհասցրեց ստանալ համակարգչային հմտությունների դասընթացի վկայականը: Մի դատապարտյալ էլ` տաս օր առաջ էր դուրս եկել. նա էլ բախտ չունեցավ հանդիսավորությամբ ստանալու  անգլերենի լեզվի դասընթացի վկայականը: Սակայն դրանք անպայման կհասնեն հասցեատերերին:

Դատապարտյալներին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ նման հնարավորություն էր տվել “Սոցիալական արդարություն” հասարակական կազմակերպությունը: Ծրագիրը  նպատակ ունի դատապարտյալներին տրամադրել որոշակի մասնագիտական հմտություններ` պատժաժամկետը կրելուց հետո աշխատանք գտնելուն նպաստելու համար: “Մարդու տեսակն ենք կարեւորում, անազատության մեջ գտնվելով, դա չի նշանակում, որ դուք պիտի զրկվեք կրթվելուց: Իզուր ժամանակ չվատնեք, հավատացեք, պետք է  զբաղվել հանրօգուտ աշխատանքով ”,-ասաց ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը:

Նման ծրագրեր իրականացվել են նաեւ այլ քրեակատարողական հասատություններում: Բացի օտար լեզուների եւ համակարգչային հմտությունների դասընթացներից, նաեւ հաշվապահական կուրսեր են կազմակերպվել:

Ծրագիր իրականացնողները ցանկություն հայտնեցին, որ դատապարտյալներն առաջարկներ անեն, թե ինչ ուսուցողական ծրագրերի կարիք ունեն: Ի դեպ, դատապարտյալներին վկայականները տրվեց քննություն հանձնելուց հետո:  “ՙԷրեբունի՚”ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ Լյովա Բաղդասարյանը խոստացավ լավ առաջադիմություն ցուցաբերած դատապարտյալներին տալ երկարատեւ եռօրյա տեսակցություն:

Ի դեպ, համակարգչային սենյակի համակարգիչներն հաստատ չեն փոշոտվի: Արդեն հավաստագիր ստացած դատապարտյալները իրենց ընկերներին են փոխանցելու իրենց գիտելիքները:

Քննությանը եւ վկայականների հանձնմանը մասնակցեց  ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը:

Միջոցառմանը մասնակցելու բացառիկ հնարավորություն էր ստացել նաեւ Henaran.am-ը: Հարգելով դատապարտյալների իրավունքները` նրանց չնկարեցինք: Խոսելու եւ երեւալու ցանկություն հայտնեց միայն Մհերը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ