25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարչապետն ընտրել է հակադարձելու “հեշտ” ճանապարհը. Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը անդրադարձել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` այսօր կառավարության նիստի ժամանակ արված հայտարարությանը, որն ուղղված էր կառավարության քննադատներին:

“Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր էջում Վարդան Օսկանյանը գրել է, որ այսօր կայքերից մեկում կարդացել է, որ այսօր վարչապետը կառավարության նիստում անդրադարձել և ինչ-որ տեղ պատասխանել է ընտրարշավի ընթացքում Հայաստանի տնտեսական քաղաքականության վերաբերյալ իմ քննադատություններին։

“Ցավալի է, որ վարչապետն ընտրել է հակադարձելու “հեշտ” ճանապարհը՝ քննադատություններն անտեղի որակելով “անգրագետ”, այն դեպքում, երբ ընտրարշավի ընթացքում իմ հնչեցրած մեկնաբանությունները, վերլուծությունները և քննադատությունները երևի թե բովանդակային առումով հազվագյուտներից էին, որոնք վերաբերում էին ժողովրդին ամենահուզող՝ սոցիալ-տնտեսական հարցերին։

Չեմ ուզենա վարչապետի հետ մտնել հեռակա բանավեճի մեջ. բավական է իջնել փողոց, զրուցել քաղաքացիների հետ, ծանոթանալ հենց պետության ներկայացրած վիճակագրությանը, և դա բավարար կլինի հասկանալու, որ կառավարության վարած “գրագետ” քաղաքականությունը ինչ արդյունքներ է տվել։

Ի գիտություն վարչապետի և նրա տնտեսական թիմի՝ ուզում եմ նաև ասել, որ այսօրվա գլոբալ տենդենցներն այնպիսին են, որ նույնիսկ կենտրոնական բանկերի ինքնանպատակ կենտրոնացումը գնաճի զսպման վրա արդեն ժամանակավրեպ են դառնում։ Ելնելով այսօր ստեղծված գլոբալ տնտեսական իրավիճակից, տնտեսական աճի անհրաժեշտության հրամայականից՝ կենտրոնական բանկերը գնաճի մոնիտորինգից անցնում են արդեն նոմինալ ՀՆԱ-ի մոնիտորինգի, ինչը ենթադրում է, որ կենտրոնական բանկերը պետք է համադրեն տնտեսական աճն ու գնաճի զսպումը։ Առաջարկում եմ կարդալ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի տնտեսական խորհրդական Ջեֆրի Ֆրենքելի այսօր հրապարակած «Գնաճը թիրախավորելու քաղաքականության վախճանը» (The Death of Inflation Targeting, http://www.project-syndicate.org/commentary/the-death-of-inflation-targeting) հոդվածը Project Syndicate-ի կայքում:

Վերոնշյալը գալիս է ամրագրելու իմ այն տեսակետը, որ Հայաստանի համար այսօր իսկապես հրամայական է գլխավոր թիրախ դարձնել տնտեսական աճը՝ աշխատատեղերի ստեղծումը, կենսամակարդակի բարձրացումը՝ մակրոտնտեսական բոլոր մյուս խնդիրները դիտարկելով հենց այս համատեքստում և հաշվի առնելով նաև այն, որ միջազգային բոլոր կազմակերպությունները շեշտում են՝ երկարաժամկետ կտրվածքով Հայաստանի տնտեսության աճի համար լուրջ ռիսկեր կան և այն շարունակում է մնալ անորոշ”,-գրել է Վարդան Օսկանյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ