20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սամվել Ալքեսանյանը Նիկոլ Փաշինյանին “Փարվանա” է հրավիրում

“Հարգելի պարոն Փաշինյան, 
Պատիվ ունեմ շնորհավորելու Ձեզ համամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու կապակցությամբ և որպես պառլամենտական գործընկեր` հրավիրում եմ Ձեզ ներկա լինել թիվ 7 ընտրատարածքում կայացած ազատ, արդար, թափանցիկ և, միջազգային դիտորդների գնահատմամբ, մրցակցային ընտրությունների ավարտին նվիրված միջոցառմանը:

Համոզված եմ, որ ընտրությունների նման ընթացքը հնարավոր եղավ ապահովել նաև ընդդիմադիր ուժերի ակտիվ գործունեության և ազնիվ մրցակցության շնորհիվ: Այս առումով անգնահատելի է նաև Ձեր գործունեությունը՝ որպես ԱԺ պատգամավորի թեկնածու թիվ 7 ընտրատարածքում: 

Կարծում եմ, որ Ձեր մասնակցությունը վերոհիշյալ միջոցառմանը մի կողմից կնպաստի Ձեր և թիվ 7 ընտրատարածքի ընտրողների միջև հետագա մերձեցմանը, մյուս կողմից լավ հիմք կհանդիսանա հայոց խորհրդարանում մեր հետագա արդյունավետ համագործակցության համար: 

Միջոցառումը տեղի կունենա ս.թ. մայիսի 21-ին՝ ժամը 19:00, “Փարվանա” ռեստորանային համալիրում”,- “Նախընտրական խոստումի կատարում” վերնագրված այս հայտարարությունը տարածել է մեծամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի շտաբը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ