23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սիրիացի ապստամբները մնացել են առանց ղեկավարի

Սիրիական Ագային խորհրդի ղեկավար Բուրհան Գալիունը հրաժարական է տվել, հաղորդում է “Ալ-Արաբիա”-ն:

Նախկին ղեկավարի խոսքով` ինքը դիմել է այդ քայլին` Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ընդդիմացող բոլոր ուժերի միավորման համար: Նա կոչ է արել բոլոր ընդդիմադիրներին միավորվել` մի կողմ թողնելով անվստահությունն ու հակամարտությունները:

Ավելի վաղ սիրիական վարչակարգի այլ միավորումներ Գալիունին մեղադրել էին բռնապետության մեջ, իսկ Սիրիական Ազգային խորհրդի ղեկավարությունը` ապստամբական շարժման շրջանակներում իշխանության շահագործման մեջ: Բացի այդ, Սիրիական Ազգային խորհրդի ղեկավարությունը բազմիցս քննադատության է ենթարկվել Սիրիայի ապստամբների եւ Իսլամական  արմատականների խորհրդում մասնակցության միջեւ գործողությունները համակարգել չկարողանալու մեջ:

Գալիունը պրոֆեսոր է, սիրիացի փախստական, ով բնակվում է Փարիզում: Նա երկիրը լքել է Բաշար ալ-Ասադի հետ հակասությունների պատճառով` կապված երկրի զարգացման հետ: Չնայած այն բանին, որ նա հարգված մարդ է, նրա կազմակերպչական հատկությունները բազմիցս քննադատության են ենթարկվել:

Սիրիական Ազգային խորհուրդը  կազմավորվել է 2011-ի օգոստոսին` ապստամբությունը սկսելուց մի քանի ամիս անց: Այս կազմակերպության մեջ են սիրիացի ակնառու գաղթական գործիչները, ինչպես նաեւ ապստամբները, ովքեր փախել են երկրից` վարչակարգի կողմից հետապնդվելու պատճառով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ