25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռոդ Այլենդի կոնգրեսը ԼՂ-ի անկախությունը ճանաչող բանաձեւ է ընդունել

ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի Կոնգրեսը բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում ԱՄՆ նախագահին եւԿոնգրեսին ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ խրախուսելով ԼՂ-ի` որպես ազատ ազգ  զարգանալու ջանքերը:

Բանաձեւի ընդունումը տեղի է ունեցել ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի ներկայությամբ: Կոնգրեսի խոսնակ Գորդոն Ջոնսը ջերմորեն ողջունել է Ավետիսյանին եւ նրան ուղեկցողներին` Ռոդ Այլենդի Հայկական մշակութային ընկերակցության նախագահ Հակոբ Դոնոյանին, ընկերակցության Երիտասարդության հարցերով խորհրդական Լեւոն Աթարյանին, Սբ. Վարդանանց եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամ Սթիվեն Էլմասյանին եւ ՀՅԴ ԱՄՆ-ի Արեւելյան ափի Կենտրոնական կոմիտեի անդամ Անի Հարոյանին: Նիստին ներկա են գտնվել նաեւ տասնյակ ամերիկահայեր:

Ռոբերտ Ավետիսյանն իր երախտագիտությունն է հայտնել Ռոդ Այլենդի Կոնգրեսին բանաձեւն ընդունելու համար` հույս հայտնելով, որ այն օրինակ կծառայի նաեւ ԱՄՆ-ի այլ օրենսդիր մարմինների համար:

Այդ նույն ընթացքում ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեյմս Լանջեւինը եւ Դեյվիդ Սիցիլայնը հայտարարություններ են արել` ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի: Լանջեւինը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն այսուհետ կարող է հաստատվել առանց կյանքի կորուստների:

Ռոբերտ Ավետիսյանի այցը Ռոդ Այլենդ կեզրափակվի մայիսի 20-ին, երբ ողջ համայնքը կնշի Շուշիի ազատագրման 20-ամյակը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ