25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱԿ-ի պետքարտուղարը մեղադրել է “Ալ-Քաիդային”

ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունը մայիսի 10-ին Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունների համար  մեղադրել է “Ալ-Քաիդային”, հաղորդում է “Reuters”-ը:

Պան Գի Մունը կատարվածն անվանել է “մեծ, լուրջ եւ զգալի ահաբեկչական գրոհ”: Նա հավելել է, որ “կատարվածը կրկին լուրջ խնդիրներ առաջացրեց”:

Մայիսի 10-ին սիրիական հետախուզության կենտրոնական գրասենյակի մոտ 2 պայթյուն էր տեղի ունեցել, որոնք ենթադրաբար ահաբեկիչ-մահապարտների ձեռքի գործն էին: Պայթյունների զոհ դարձավ 55 մարդ, 372 մարդ վիրավորվեց: Առայժմ կատարվածի համար ոչ ոք պատասխանատվություն չի վերցրել:

Սիրիայում անկայուն վիճակը շարունակվում է 2011-ի մարտից: Ավելի քան մեկ տարի ընթացող հակամարտության արդյունքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 12 հազար մարդ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ