19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տիգրան Սարգսյանը կռվախնձո՞ր. Հրապարակ

Ըստ “Հրապարակ” օրաթերթի, ՀՀԿ-ԲՀԿ հետընտրական հարաբերություններում խնդրո առարկան վարչապետի պաշտոնն է: Թերթի աղբյուրներն ասում են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնավորապես սեւեռվել է այս պաշտոնի վրա:

Կոալիցիա մտնելու համար նա պահանջում է վարչապետի հրաժարականը, սակայն ոչ թե ԲՀԿ թեկնածուի համար, այլ իր խնամի Հովիկ Աբրահամյանի:

Թեեւ նշում են նաեւ, որ քարոզարշավի շրջանում վարչապետի տեւական քննադատությունից հետո իրենց` կոալիցիա մտնելն առանց Տ. Սարգսյանին պաշտոնաթող անելու, չի հասկացվի:

Իշխանության վերնախավում կարծում են, որ այս պահանջը չի կատարվելու. մինչեւ նախագահական ընտրություններ Տիգրան Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել, քանի որ Սերժ Սարգսյանը նրան որոշել է ամեն գնով պահել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ