20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱրմենՏելի հեռախոսների լռելը կուսակցական պատվե՞ր էր. Առավոտ

Հայաստանում իսկապես ամեն ինչ անձնավորված է:  Նման տեսակետ է հայտնում “Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը խմբագրականում:

“Եթե նայես կայքերում մամուլի տեսությունը, ապա մեր հասարակությանն ամենահուզող հարցերն են` Հովիկ Աբրահամյա՞նն է վարչապետ լինելու, թե՞ Տիգրան Սարգսյանը:

Կամ` մշակույթի նախարարը ՀՀԿ-ի՞ց է լինելու, ԲՀԿ-ի՞ց, թե՞ անկուսակցական: Իհարկե, հիշյալ երկու կուսակցությունների, հնարավոր նախարարի, նրա բարեկամների, ինչպես նաեւ` նախարարության աշխատակիցների համար դա շատ կարեւոր է. ում է նշանակելու, ում է հանելու, չափավոր է “ուտելու”, թե գռփելու է` ինչ որ ձեռքի տակ ընկնի:

Բայց եթե այդ հարցին նայեք, ասենք, երաժշտական դպրոցի ջութակի դասատուի տեսանկյունից, ապա նախարարի անձը եւ նրա կուսակցական պատկանելությունը կորցնում են իրենց դարակազմիկ նշանակությունը, ու շատ ավելի առաջնահերթ խնդիր է դառնում, թե որքան է այդ ուսուցչի աշխատավարձը եւ ինչու չէ` որքանով է պետությունը գոնե բարոյապես կարեւորում նրա աշխատանքը: Համարվում է, որ հանրակրթական դպրոցների ուսուցիչները կարեւոր պետական գործ են անում, եւ նրանք պետք է ստանան բժշկական ապահովագրական պետական վսսթեթները, իսկ ահա երաժշտական դպրոցների աշխատակիցները պարզապես “ծառայություն են մատուցում”՝ վարսավիրների կամ մերսողների նման, եւ նրանց ոչ մի փաթեթ էլ չի հասնում:

Այս օրինակը ես բերեցի` պարզապես ցույց տալու համար, թե երբեմն որքան են այն խնդիրները, որոնք մենք բուռն քննարկում ենք` վկայակոչելով այս կամ այն “լավատեղյակ աղբյուրը”, հեռու Հայաստանի շարքային քաղաքացուն իսկապես հուզող խնդիրներից: Մենք կարծես թե պատրանք ենք ստեղծում, որ ամբողջ ժողովրդի ցավն ու դարդն այն է, թե երբ է ձեւավորվելու իշխանական կոալիցիա եւ ով է դրա մեջ մտնելու: Բայց ոչ ոք այս երկու ամսվա ընթացքում չբացատրեց, թե ինչ արժեքային համակարգով է առաջնորդվելու իշխանության հասնելու դեպքում եււ ինչպես է պատրաստվում լուծել կոնկրետ խնդիրները: Թե չէ` բայաթիները արտագաղթի եւ ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին բոլորի, այդ թվում` կոալիցիայի անդամ կուսակցությունների մոտ շատ լավ են ստացվում:

Գուցե կուսակցականներին թվում էր, թե որքան բարձր ձայնով եւ ճոխ կլկլոցներով են երգվում այդ բայաթիները, այնքան ժողովուրդն ավելի շատ է համոզվում, որ հենց նրանք են խնդիրները լուծողները: Այստեղից էլ ծնվում է այն պատրանքը, որ ահա այս անձը կամ կուսակցությունը այս պաշտոնում սարեր է շարժելու: Մենք էլ` լրագրողներս, զարգացնում եւ ճոխացնում ենք այդ խարդավանքները:

Հետաքրքիր է` այն, որ երեկ “ԱրմենՏելի” բջջային հեռախոսները գրեթե ամբողջ օրը լռում էին, պայմանավորվա՞ծ է որեւէ նախարարի կամ վարչապետի կուսակցական պատկանելությամբ”,-եզրափակում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ