19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Զարուհի Փոստանջյանը նամակ է հղել ՀՀ վարչապետին, ՊՆ եւ Արդարադատության նախարարներին

Այսօր ‘Ժառանգության’ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ‘Ժառանգություն’ խմբակցության անունից նամակ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նամակում մասնավորապես ասված է.

‘ Ժամկետային զինծառայող Սուրեն Կիրակոսյանն արդեն 48 օր է, ինչ հացադուլի մեջ է: Նա գանգատվում է տարբեր հիվանդություններից եւ պահանջում է համապատասխան բժշկական օգնություն: ՀՀ ԱՆ ‘Գորիս’ քրեակատարողական հիմնարկում նրան այցելել են ‘Ժառանգություն’ խմբակցության պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Զարուհի Փոստանջյանը, ովքեր ականատես են եղել երիտասարդի առողջական վատթար վիճակին:

Սուրեն Կիրակոսյանի հացադուլի շարունակությունը կարող է ոչ միայն անդառնալի հետեւանքներ թողնել նրա առողջության վրա, այլեւ լուրջ սպառնալիք լինել կյանքի համար: Նա բժշկական եւ հոգեբանական օգնության կարիք ունի, որը հնարավոր է իրականացնել բժշկական հաստատության պայմաններում եւ ծնողների միջամտությամբ:

Պահանջում ենք անհապաղ մասնագիտական օգնություն տրամադրել Սուրեն Կիրակոսյանին, որպեսզի երիտասարդը դուրս գա հացադուլից:  Մեր սխալ որոշումներով նորից զոհ չտանք: Եղած զոհերն արդեն իսկ աններելի են’:

Henaran.am-ին հաղորդում են ‘Ժառանգության’ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ