24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արմավիրի քաղաքապետը լավ որսորդ է. Հրապարակ

Վերջին օրերին Մեղրիում համառորեն լուրեր են շրջանառվում, որ այնտեղ հոկտեմբերի վերջին ճոխ որս է կազմակերպել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը՝ Շախտի Ռուբոն, ով Ռուբեն Հայրապետյանի խնամին է:

Ըստ “Հրապարակ”-ի , վերջինս մի խումբ զինվորականների հետ, որոնց մեջ է եղել նաեւ ռուս գեներալ, հոկտեմբերի վերջին քարայծի որս են արել:

Թերթը նշում է նաեւ, որ անկախ այն հանգամանքից, որքանով են լուրերը հավաստի, ամեն դեպքում Ռուբեն Խլղաթյանը որսի սիրահար է եւ հաճախ է շքախմբով գնում այդ կողմերը լիցքաթափվելու:

Թերթը նշում է, որ այս դեպքն այնքանով է ուշագրավ, որ նրանք որսացել են քարայծ, որը գրանցված է կարմիր գրքում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ