25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՕԵԿ-ում աչքալուսանք են խմել. Ժողովուրդ

Լավատեղյակ աղբյուրներից “Ժողովուրդ”-ին է հայտնի է դարձել,  որ իշխանական կուլիսներում առայժմ ոչ մի կերպ չի ստացվում համաձայնության գալ կոալիցիա ձեւավորելու հարցի շուրջ:

“Ժողովուրդ”-ն օրեր առաջ տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել մաս կազմել իշխող կոալիցիային միայն այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակի իրենց համար ցանկալի թեկնածուի:

“Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն ցանկանում է վարչապետի պաշտոնում պահել Տիգրան Սարգսյանին, իսկ ԲՀԿ-ն դա համարում է “ձեւական կոալիցիայի” հիմնական ապացույց` հրաժարվելով որեւէ փաստաթուղթ ստորագրել: ԲՀԿ-ի “վարչապետացուն” Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանն է:

Թերթը նշում է,  որ քանի դեռ չի ստացվում ԲՀԿ-ի հետ իշխող կոալիցիայի ձեւավորումը, այնքան հրճվում է “Օրինաց երկիր” կուսակցությունը: Համաձայն թերթի տեղեկությունների` ՕԵԿ գրասենյակում արդեն երկու օր է` “աչքալուսանք” են տալիս իրար`կրկնելով որ ԲՀԿ-ն կոալիցիա չի մտնելու”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ