25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռուբո ջան, թղթերդ ուղարկում եմ ԿԸՀ. Ծառուկյանը “մաքրում է” ցուցակը

Henaran.am-ի տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այս օրերին զբաղված է ԲՀԿ ցուցակը  “մաքրելով”:  Վերջին երկու օրերին նա իր մոտ է կանչում թե’ գործադիր մարմնի ԲՀԿ ներկայացուցիչներին, թե’ ԲՀԿ ապագա պատգամավորներին, տեղեկացնում` մնալո՞ւ են իրենց պոստում, ստանալո՞ւ են պատգամավորական մանդատ, թե` ոչ:

Երկուշաբթի նրա մոտ է եղել Ռուբեն Գեւորգյանը /Ծաղիկ Ռուբո/: Նա որոշ լուրերի համաձայն` ինքնաբացարկի դիմում էր գրել: Դիմումը գրելիս իր “կողմից անչափ հարգված Ծաղիկ Ռուբոյին`Ծառուկյանն ասել է` Ռուբո ջան, հենց կոալիցիա մտանք, իմացի` առաջինը դու ես մտնելու պառլամենտ”:

Իսկ քանի որ Ծառուկյանի խոսքը  նաեւ գործ է, երեկ նա Ռուբեն Գեւորգյանին կանչել-ասել է` շնորհավոր ախպերս, գործերդ ուղարկում եմ ԿԸՀ, որովհետեւ արժանի ես:

Տեղեկությունը անձամբ ԱԺ պատգամավորի թեկնածու Ռուբեն Գեւորգյանից չկարողացանք ճշտել: Մեր տեղեկություններով նա զբաղված է գեներալ Սեյրան Սարոյանի հոր հոգեհանգստի արարողությամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ