19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՕԵԿ-ը քեֆ է անելու. Չորրորդ ինքնիշխանություն

”Չորրորդ ինքնիշխանություն”-ը գրում է, որ “Օրինաց երկիր” կուսակցությունը որոշել է հետ չմնալ ՀՀԿ-ից եւ կերուխումի պատրաստություն է տեսնում: Այս մասին թերթին պատմել են ՕԵԿ-ին մոտ կանգնած աղբյուրները:

“ԱԽՔ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանի խորհրդով, պատրաստվում է սեփական կուսակցության կազմով քեֆ-ուրախություն կազմակերպել գործարար Խաչիկ Խաչատրյանին պատկանող “Գեղամա” ռեստորանային համալիրում, ուր ՕԵԿ-ական գործարարներր հաճախակի են հավաքվում:

Ի դեպ, ասում են, որ Բաղդասարյանը առաջարկ է արել յուրայինների հետ բաժակ բարձրացնել մայիսի 24-25-ի թոհուբոհից հետո, երբ հայտնի կդառնա կոալիցիայի լինել-չլինելու հարցը: Իսկ ահա ՕԵԿ-ին համակրող գործարար Լավանդայի Արայիկն էլ այս հարցի շուրջ իր տարբերակն է առաջ քաշել` ասելով, որ ավելի լավ է մինչեւ մայիսի 24-ր ՕԵԿ-ականները միջոցառում կազմակերպեն Սեւանի ափին գտնվող իր օբյեկտում ու նշեն իրենց թիմի հաղթանակը,-գրում է թերթը:

Վերջինիս թղթակցին  Լավանդայի Արայիկը իր հերթին ասել է, որ ինքը իր  բոլոր ընկերներին հաճախակի էՍեւան հրավիրում, բայց ոչ քաղաքական նպատակներով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ