29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Քոչարյանը 3 օր սպասում է Պուտինին. Ժողովուրդ

image_6872

Ըստ “Ժողովուրդ”-ի մոսկովյան աղբյուրների,  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դեռեւս չի հաջողվել հանդիպել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

“Թեեւ Քոչարյանն արդեն 3 օր է, ինչ Մոսկվայում է, այնուամենայնիվ, Հայաստանի համար կարեւորագույն հարցի լուծման մասին որեւէ որոշում դեռ չի կայացվել:

Համաձայն մեր տեղեկությունների՝ նրան ասել են, որ սպասի: Չի բացառվում, որ այսօր կայանա այդ հանդիպումը, ու վերջապես հստակություն մտնի հարցի մեջ՝ ԲՀԿ-ն համաձայնում է մաս կազմել իշխող կոալիցիային, թե ոչ:

Հավելենք, որ այս օրերին “Բարգավաճ Հայաստան” կուսակցության գրեթե բոլոր անդամներն ընդհատակ են անցել: Նրանց հրահանգված է լռել մինչեւ այս շաբաթվա վերջ”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ