16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Տագնապ. Կապանը ողողվել է ջրով /վիդեո/

Հորդառատ անձրեւների պատճառով Կապանի  միջով հոսող  Ողջի գետի աջ վտակը` Վաչագանը  մայիսի 22-ի կեսգիշերին մոտ դուրս է եկել ափերից եւ ողողել Մելիք-Ստեփանյան փողոցի շենքերի բակերն ու նկուղային հարկերը: Գետը քշել է 5 մետաղական կամրջակ,  մեկ էլեկտրասյուն, արմատախիլ արել ծառեր, ջրով լցրել ափամերձ կրպակները:

Փողոցներն ու շենքերը հետագա ջրածածկումից պաշտպանելու համար դեպքի վայր է ժամանել Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը, տագնապ է հայտարարվել: Հենց կեսգիշերին սկսվել են ափամերձ պատնեշի ամրացման աշխատանքերը, որոնք տեւել են մինչեւ լուսաբաց: Առավոտյան կողմ գետի հունը իջել է:

 Սակայն ջուրն իր հետ բերել է մեծ քանակությամբ ցեխ, քարեր, ավազ, որոնցով ողողվել են  քաղաքի կենտրոնական թաղամասերը:

Տեսանյութը` Ալիկ Գրիգորյանի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ