20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայ դիվանագետների ապաշնորհության արդյունքում չկարողացանք մեր հաղթանակները օրինականացնել. ազատամարտիկ

Հարցազրույց Արցախյան գոյամարտի մասնակից, պահեստազորի փոխգնդապետ Արտուշ Բալյանի հետ

– Վերջերս ադրբեջանական կայքերից մեկում մի զավեշտալի հարցազրույցով հանդես էր եկել գեներալ-մայոր Էլբրուս Օրուջևը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, արդյոք զավեշտ չի՞ առաջանցում ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականի նման կեցվածքը` հաշվի առնելով, որ հենց իր հրամանատարության տակ եղած զորքը մազապուրծ եղավ Շուշիից:

– Իրոք, որ բավականին զավեշտալի հարցազրույց էր, կարդում էի ու ծիծաղում, քանի որ կադրային զինվորականն այդ աստիճան պարզունակ է, անմիտ և վախկոտ: Օրուջևը պատմում է, որ 120 հոգով մտավ Շուշի, նա նաև ընդգծում է, թե իր վրա վերցնելով Շուշիի պարետի պարտականությունները` նրան հաղորդել են, որ այդտեղ կա 3500 մարդ, բայց իրականում այդ թվերը ուռճացրած են եղել Շուշիում տեղակայված ջոկատների հրամանատարների կողմից, քանի որ այդ անձիք, սխալ ներկայացնելով անձնակազմի քանակը, ստանում էին համապատասխան սննդամթերք ու զինամթերք և թալանում էին սեփական երկիրը: Ինչը խոստովանում է հենց ինքը` Օրուջևը:

Ժամանելով Շուշի և տեսնելով այնտեղ տիրող խայտառակ վիճակը, փոխարենը կարգի բերի այն, Օրոջևն անընդհատ զեկուցագրեր էր ուղարկում ղեկավարութանը և խուճապային տրամադրություն ստեղծում: Զավեշտալի է նաև այն փաստը, որ այս հակամարդը, իմանալով` հայերը պատրաստվում են հարձակման, դիրքերում հերթապահող գումարտակները տեղափոխում է քաղաք: Այս քայլը մարդու ուղեղում չի տեղավորվում` ինչպե՞ս կարող է մարտական առաջադրանք կատարող գումարտակը լքի իր դիրքերը: Սա պարզաբանվում է միայն հրամանատարի անճարակությամբ և անուղեղությամբ, և քանի որ այդ ջոկատները հիմնականում կռվում էին անպաշտպան գյուղերում, ինչպես որ «Կոլցո» օպերացիայի ժամանակ և Բերդաձորի ենթաշրջանում հաջողության էին հասել` թալանելով, այնպես էլ Շուշիում մտածում էին` եկել են հերթական թալանի:

Էլբրուս Օրուջևն արադարացնում է սեփական պարտությունը` նշելով, որ իր ենթակայության տակ գտնվում էին 850 հոգի մարտիկներ: Արդյոք այսքան ուժերով հնարավո՞ր չէր պաշտպանել այնպիսի բերդաքաղաք, ինչպիսին որ Շուշին է:

 

– Միանշանակ հնարավոր էր, 850 հոգով շատ հզոր պատնեշ կարելի էր ձևավորել: Եթե անգամ այդ մարդկանց 10 տոկոսն էլ զենքը ձեռքին կռվեր, անհնար կլիներ մտնել Շուշի: Ազատամարտի ընթացքում հայկական կողմում եղել են դեպքեր, երբ մեկ-երկու հոգին են հարց լուծել: Ադրբեջանական զորքերում չկար կարգապահություն, նույնը խոստովանում է և Օրուջևը:

Օրուջևը նաև նշում է, որ Շուշիում հայկական կողմը ուներ 2500-3000 մարտիկ, այս թվերը ուռճացրա՞ծ են:

Ո՛չ, նա ճիշտ է նկատել, հայկական կողմը 2500 հոգի էր, բայց նրանցից միայն 1200-ն էր ազատագրմանը մասնակցում, մնացածը ապահովող ստորաբաժանումներն էինԱսեմ նաև, որ Օրուջևը պնդում է, թե իր հմուտ ռազմավարության արդյունքում է, որ Շուշի-Լաչին տանող ճանապարհը պաշտանված մնաց, իրականում այդ ճանապարհը մենք ենք բաց թողել, որ ադրբեջանական զորքը ռադները քաշի: Շուշիում հայերը Օրուջևին ամորձատեցին, տղամարդկությունը նրա ներսում արդեն մեռել է, թող վեր ընկնի իր տեղում, կախետինսկի գինի խմի, լափի Թիֆլիսի խինկալին ու այդպես էլ հեքիաթները պատմի:

– Էլբրուս Օրուջև պատմել է, որ Թարթարի շրջանում Էջմիածնի գումարտակի 90 տոկոսը ոչնչացրել են: Նման բան եղե՞լ է:

– Այնտեղ մենք ցուցակով ընդամենը 1000 հոգի մարդ ենք ունեցել, նրանք 10-ն անգամ շատ էին` մոտ 10000 հոգի: Էջմիածնի գումարտակի հրամանատարի` Մանվել Գրիգորյանի անունն անգամ լսելուց այդ Օրուջևն ու նրա նմանները տակն էին լցնում, որովհետև այդ գումարտակը ոչ թե նահանջել է, այլ ադրեջանական զինուժին մեծ կորուստներ պատճառել` պաշպանելով հայրենիքն ու ազատագրելով հայրենի հողերը:

– Իսկ ադրբեջանական կողմի տարածած այն տեղեկությունը, թե իբր Էջմիածնի գումարտակի հրամանատարը սպիտակ դրոշով ընդառաջ է գնացել իրենց, իրականությանը համապատասխանո՞ւմ է:

– Ո՛չ: Դա Օրուջևի վարդագույն երազն է, որը հավանաբար հաշիշախառն նարգիլու քաշելուց հետո աչքին է երևացել: Ինչպե՞ս կարող էր հակառակորդը սպիտակ դրոշ տեսնել, երբ տեսավ հայկական եռագույնը ազատագրած տարածքների գլխին: Ես հարյուր տոսկոս համոզվածությամբ ասում եմ, որ այս պատերազմի ընթացքում հայկական կողմից ընդհանրապես սպիտակ դրոշ բարձրացնելու դեպք չի եղել, անգամ շրջափակման մեջ գտնվելիս հայ մարտիկները գերադասել են արժանապատիվ մահ, քան թշնամու ողորմածությունը:

– Բարի: ներկայումս մենք հայտնվել ենք անելանելի իրավիճակում. մի կողմից ունենք հարևան, որը լողում է նավթադոլաների մեջ և տառապում է պարտվածի բարդույթով ու նմանօրինակ հեքիաթներ է հորինում, սպառնում պատերազմով, մյուս կողմից` նա անընդհատ լարված է պահում իրավիճակը. խախտում է հրադադարի ռեժիմը, սակայն փաստացի պատերազմ չի հայտարարում: Ինչպե՞ս վարվի հայկական կողմը, ինչպե՞ս լռեցնել թշնամուն:

– Ախր, դա ազատամարտին մասնակցած հազարավոր տղերքի ցավն է: Մենք կռվեցինք, չեղած տեղը հաղթանակ կռեցինք` ազատագրելով Արցախի շրջակայքն ու ամբողջ Արցախը ու գործը տվեցինք դիվանագետներին, բայց նրանք չկարողացան. մեր քաղաքական ղեկավարությունը լավ չաշխատեց: Այն ժամանակ թշնամին չոքել էր, պետք էր կոնկրետ պայմանագիր կնքել, բայց ընդամենը կնքվեց զինադադար, որը ծամոնի նման ծամծմվում է, չարչրկվում է հարցը, բայց լուծումը չի երևում: Ցավոք այն ժամանակ հայ դիվանագետների ապաշնորհության արդյունքում հայերը չկարողացան վերջին` վճռական հարվածը հասցնել և մեր հաղթանակները օրինականացնել, դրա համար էլ այժմ ադրբեջանական կողմն այսպես հոխորտում է:

– Օրուջևն, ինչպես նաև այլ ադրբեջանցի զինվորականներ ասում են, որ այժմ սպասում են Ալիևի հրամանին` հակագրոհի անցնելու: Արդյոք նրանք կդիմե՞ն այդ քայլին:

– Հիմա նրանք այդ նավթադոլաները չեն ուզենա հարվածի տակ դնել, իսկ եթե փորձեն` վառվելու են իրենց իսկ նավթի մեջ, դե թող փորձենց ու կտեսնեն:

– Միգուցե այդ դեպքում նույն ձևով մազապուրծ լինեն կռվի դաշտից, ինչպես որ Արցախի ազատագրված տարածքներից էին փախչում, բայց այս անգամ` Բաքվից:

– Ճիշտ է` այժմ 1992-94 թթ. չեն, հիմա դրանց կստիպեն գրոհել, բայց ինչքան շատ բերեն, այնքան ավելի շատ կկոտորվեն: Սպասում ենք, որ գան, մենք դեռ անելիք ունենք Բաքվում: Ես մեծ հաճույքով Բաքու կգնայի ու կլողանայի Կասպից ծովում (ծիծաղում է – հեղ.):

 

 

 

Հարցազրույցը վարեց Արմեն Կիրակոսյանը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ