25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արգամիչը ԱԺ նախագահ`”հինգ րոպեն” պակաս. Հրապարակ

Հայաստանյան քաղաքական շրջանակները երեկ շունչները պահած սպասում էին, թե ինչով կավարտվի Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան նախագահականում տեղի ունեցող հանդիպումը, որն ավելի ուշ շարունակվել է Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ:  Ըստ “Հրապարակ” օրաթերթի, ամենաանհանգիստը ԲՀԿ-ում էին` հազար ու մի պատճառներով:

Նրանց ասվել էր, որ ժամը 6-ին պետք է լինել “կանյաչնիում”: Չնայած որոշները պնդում էին, որ այդ հանդիպումը, այն է` ԲՀԿ քաղխորհրդի նիստը առավել հավանական է այսօր տեղի ունենա` վերջնական դիագնոստիկայով. ԲՀԿ-ն մտնո՞ւմ է կոալիցիա, ինչպե՞ս, քանի՞ պորտֆելով, ո՞վ է դառնում Աժ նախագահ:

Կղեկավարի՞ Հովիկ Աբրահամյանը Աժ-ն, թե՞ ոչ’ կախված է նրանից, թե որքան կլինի նրա իրական ազդեցությունը ԲՀԿ-ի վրա` որոշումներ կայացնելու գործում: Որպես “առաջին եւ առայժմ վերջին դաս”` նա պետք է կարողանա ԲՀԿ-ից լիկվիդացնել ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ եւ չորրորդ համարներին` Վարդան Օսկանյանին եւ Գուրգեն Արսենյանին:

“Եթե փաստը կայացավ, ուրեմն նա Աժ նախագահ է` “հինգ րոպեն պակաս”: Եթե ոչ, որպես քաղաքական գործիչ, իր “մահվան” համար պետք է մեղադրի բացառապես Գագիկ Ծառուկյանին: Ի դեպ, Ծառուկյանն ուրբաթ օրվանից մի քանի օրով բացակայելու է հանրապետությունից: Թե ուր է մեկնում եւ ինչ նպատակով, հայտնի չէ”,-գրում է “Հրապարակ”-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ