25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տարվա լավագույնների կոչումները շնորհված են

Ամենամյա դարձած ՛՛Լավագույն համայնք 2012՛՛ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ այսօր՝ նոյեմբերի 10-ին՝ ՏԻՄ 16-րդ տարեդարձի առթիվ: Մրցանակաբաշխությանը ներկա էին Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, մարզպետներ, քաղաքապետեր ու գյուղապետեր:

Փոխվարչապետը նշեց, որ արդեն չորրորդ անգամ է, որ կառավարությունը տասական միլիարդ դրամ է հատկացնում մարզերում խնդիրների լուծման համար բացի պետ բյուջեով նախատեսված ուղղակի ծրագրերից և միջազգային կազմակերպությունների հատկացրած ֆինանսական միջոցներից:

՛՛Կառավարությունը դրական է տրամադրված համայնքների դերակատարությունը բարձրացնելու համար՛՛,-ասաց Արմեն Գևորգյանը՝ հավելելով, որ հաջորդ տարվանից կառավարությունը ավելացնելու է ՏԻՄ-երին հատկացվող գումարը՝ երեք միլիարդ յոթ հարյուր միլիոնով:

Ներկաներին շնորհավորեցին նաև Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը և այլք:

Այս տարվա ՛՛Լավագույն գյուղական համայնք՛՛ է ընտրվել Արևշատ համայնքը, ՛՛Քաղաքային համայնք՛՛՝ Ագարակ քաղաքը: Նշենք նաև, որ ՛՛Մաքուր համայնք՛՛ ընտրվել է Գավառ քաղաքը: Մայրաքաղաք Երևանը ճանաչվել է ՛՛Լավագույն կանաչապատ համայնք՛՛: ՛՛Մշակութային լավագույն քաղաքային համայնք՛՛ կոչումը տրվեց Ալավերդի քաղաքին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ