20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իրանի միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունները կրկին ձախողվել են

Վերջին 2 օրերին Բաղդադում ընթացող բանակցությունները` Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ, ավարտվել են անարդյունք: Ինչպես գրում է “Christian Science Monitor”-ը, կողմերը չեն կարողացել համաձայնության գալ համագործակցության փոխշահավետ բանաձեւի շուրջ:

Իրանցի ներկայացուցիչների խոսքով` երկխոսությունը չկայացավ, քանի որ “վեցնյակի երկրները` ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական անդամները եւ Գերմանիան, Թեհրանից զգալի զիջումներ են պահանջել` փոխարենը ոչինչ չառաջարկելով: Իրանցիները պնդում են, որ զիջումները պետք է լինեն “ընդունելի, հավասարակշռված եւ փոխադարձ”:

Սակայն Արեւմուտքը պատրաստ չէ դրան: Պահանջելով Թեհրանից ուրանի հարստացումը կրճատել մինչեւ 20 տոկոս, փակել Ֆորդոյում տեղակայված ուրանի հարստացման ստորգետնյա համալիրը, ինչպես նաեւ երկրից հանել արդեն իսկ հարստացված ուրանի պաշարները` եվրապացիները եւ ամերիկացիները հրաժարվում են չեղյալ հայտարարել Իրանի դեմ կիրառված պատժամիջոցներից որեւէ մեկը: Նրանք ընդամենն իսլամական պետությանն առաջարկում են նման հնարավորությունը քննարկել նաեւ “ավելի ուշ”:

Թեհրանին առաջարկվել է միայն միջուկային վառելանյութ` բժշկական իզոթոպների արտադրության, միջուկային ռեակտորների շահագործման ցուցումների եւ մարդատար ինքնաթիռների մասերի համար: Իրանցիներն այս առաջարկությունը “հնացած’ են համարել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ