19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մարդկանց խոշտանգումներն Ադրբեջանում մահվան պատճառ են դարձել. Պետդեպ

Ադրբեջանի  օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները գտնվում են երկրի նախագահի վերահսկողության տակ: Այդ մասին նշվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած 2011-ի ամենամյա զեկույցում:

Նշելով խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բազմաթիվ բռնությունների մասին` զեկույցն ընդգծում է խոսքի եւ հավաքների անցկացման ազատության սահմանափակումը: Որպես օրինակ է բերվում այն, որ գարնանը բռնությամբ ցրվել են մի քանի բողոքի ակցիաներ: Ցուցարարները պահանաջում էին քաղաքական բարեփոխումներ եւ կառավարության հրաժարականը: 18 ցուցարարներ դատապարտվեցին միայն ակցիաներին մասնակցելու համար:

Այն, որ գործադիր իշխանությունն ազդեցություն ունի դատականի վրա, մարդու իրավունքների խախտման դրսեւում է կրկին:  Մարդկանց իրավունքները խախտվում են նաեւ քաղաքական դրդապատճառներով դատավճիռների կայացման , ինչպես նաեւ մարդկանց խոշտանգումների ենթարկման շրջանակներում, որոնք առնվազն 10 մարդու մահվան  պատճառ են դարձել:

Մարդու իրավունքների ոլորտում առկա խախտումներից է նաեւ մարդկանց իրենց սեփական տներից բռնի ուժով տեղահանելը, ընդ որում` առանց որեւէ հիմնավորման: Բռնություններ են կիրառվել նաեւ կանանց նկատմամբ, որոնք մնացել են անպատժելի: Զեկույցն անպատժելիությունը համարում է հիմնական խնդիրներից մեկը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ