20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մեղավորը կառավարությունը չէ, այլ գյուղնախարարությունը. փորձագետ

Կառավարության կողմից Ռուսաստանից ներկրված սերմացուն շատ բարձր որակի էր, սակայն գյուղատնտեսության նախարարությունը սերմացուի վերաբաշխման գործում թերացավ եւ Սիսիանում, Արարատում, Արմավիրում ներկրվել է տեղական սերմացու, որը ցածր որակ ունի: Փաստորեն` Կառավարության այդ ծրագիրը ստորին օղակները ձախողեցին: Այսօր այդ մասին Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ագրարագյուղացիական միավորում ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նրա խոսքով` գյուղատնտեսության նախարարության մասնագետները առաջ են բերել ‘’գաճաճային ցորեն’’ արտահայտությունը, այնինչ նման հասկացություն առհասարակ չկա: Անորակ բերք է ստացվել, որի պատճառը ոչ թե ոչ ոռոգելի հողերն են կամ  երաշտը, այլ անորակ սերմացուն:

Հ.Բերբերյանը մտահոգություն հայտնեց, որ ինչ-որ հկ-ներ հանրությանը փորձում են մոլորեցնել, թե մեզ մոտ ստացվում են գենետիկ սերմեր կարտոֆիլից, լոլիկից, բադրիջանից: Լաբորատոր փորձարկումներ եղել են Շվեդիայում, Իսրայելում, ԱՄՆ-ում, սակայն նման սերմերի վաճառք աշխարհում չկա: Հատկապես Հայաստանում ֆերմերները նման սերմեր չեն ստանում:

‘’Եթե մենք ունենք գենետիկ ձեւափոխված լոլիկ, ուրեմն պիտի ունենանք գենետիկ ձեւափոխված տոմատի մածուկ: Ինչու են հասարակությանը ապատեղեկատվություն մատուցում: Թույլ չեմ տա մեր ֆերմերի արտադրանքը որեւէ մեկը փնովի’’,- ասաց Հրաչ Բերբերյանը:

Բանախոսը նշեց , որ միայն սոյայի, եգիպտացորենի  եւ ցորենի դեպքում է, որ կարելի է խոսել գենետիկ ձեւափոխված սերմերի մասին:

‘’Հայ գյուղացին գենետիկ ձեւափոխված միրգ-բանջարեղեն չի արտադրում, Հայաստանում նման սերմեր չկան: Ամենաէկոլոգիապես մաքուրը մերն է, ամենահամեղը մերն է’’,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ