29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Վարդան, վարդան,ք եզ ղուրբան, մի բան ասա. Իրատես de facto

image_6768

               Նախ ազնվորեն արձանագրենք, որ ճիշտ, մի քիչ էլ արդար չի լինի, եթե Վարդան Մինասիչը, որին անձամբ պարոն Մեթը` Բրայզա, ասել է` “hi is goog gue” մեկ էլ ու տեղ չգտնի հայոց ազգընտիր պառլամենտում: Նրա հետ շատ հետաքրքիր է, եւ եթե մի պահ պատկերացնում ես` պառլամենտը մնալու է առանց նրա սերիալական մտքերի, “սրտիդ լցվում է թախծո”՚:

Պարոն Օսկանյանն իր կյանքի բոլոր հատվածներում ապացուցել է, որ ինքն “այլոց” լավ փոխանորդն է քաղաքական գետնին վրա, եւ իրենով շատ հեշտ ես կողմնորշվում քաղաքական, արտաքաղաքական, էլ չենք ասում` տնտեսաական իրողնությունների հորձանուտում:

Ճիշտ է, մեկ-մեկ նրա մտքի թռիչն ահավոր վագրային է լինում, մեկ-մեկ էլ լեզվա-ներյոլիգվիստիկ ու ՙսվիստիկ՚ ՙպրմոխներ՚ ունենում /չէ. նկատի չունենք ՙօքոիպեշյըն՚ արված ՙտուալետները՚, այլ որ` էն տարիներին, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր, ինքն էլ արտգործնախարար, ու հեչ պետք չէր, որ ասվեր` տեղի է ունեցել Բեժուաշվիլի-Սերժ Սարգսյան հանդիպում, որովհետեւ այցը կոնֆիդենցիալ էր,  ինքն ՙդիվանագիտորեն՚ վերցրեց ու ՙանկեղծորեն՚ ասաց` էն օրը ես, Սերժ սարգսյանը, Բեժուաշվիլին “Փարվանայում” ընթրում էինք/:

Պետք է արձանագրել նաեւ, որ մեր “դիվանգիտության հայր” Օսկանյանն ահագին էլ ֆորտունալ է. ճակատագիրը նրան  ոչ թե “աուդսայդեր՚”է սարքում, այլ հզոր առանցքային ֆիգուրի է վերածում:

Երբ իր օրերում իրեն հարցիրինք, պարոն Օսկանյան, ո՞նց ստացվեց, որ հոկտեմբերի 27-ին դուք ԱԺ դահլիճում չէիք, նա ասաց, որ այդ պահին վերադառնում էր օդանավակայանից, ուր ճանապարհել էր Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարռտուղարի օգնական Թելբոթին:

Հաջորդ հետաքրքիր “դիպվածը” մարտի մեկն էր: Նա էր այդ օրվա կոնֆերանսյեն, “ասողը”:  Ինչեր ՙասաց, բոլորս լավ գիտենք: Ինչու ՙասաց՚` ավելի լավ գիտենք:

Հետո` ՙայս օրերին՚ ՙասացողն՚ ասաց, որ գնալու է ՀՀԿ միտինգին: “Ասացողն” այդ օրն ուղղակի Քեյսի էր /Քեյնսի` չէ, Քեյսի/` պայծառատես-տեսանող: Նա մարգարեացավ. ՀՀԿ միտինգին միայն համերգ է լինելու, գնալու եմ համերգ լսեմ:

Հիմա հարցեր.

ա/.Վարդան Մինասիչ գնացի՞ք այդ միտինգին /դրա համար ենք ուզում գաք պառլամենտ, հարցնենք/:

բ/. Դուք մի՞շտ եք ՀՀԿ միջոցառում-համերգներին մասնակցում:

գ/. “Վարդան-Վարդան` քաջ Վարդան, հոգիս եղնի քեզ ղուրբան” եթե գնացել էիք, ձեր “այֆոնն” ու “ֆեյսբուքը” ձեզ հետ տարե՞լ էիք միտինգ:

դ/. Վարդան Մինասիչ, ինչու այդպես վդովվեցիք, որ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ. կարո՞ղ է պիտի ելույթ չուներար: Թե՞ պիտի ելույթ ունենար, որ պանիկա չլիներ, մարտի մեկի զգացողությունը չվերադառնար:

դ/.Պարոն նախկի արտգործնախարար, դուք իսկապե՞ս ուզում էիք, որ Սերժ Սարգսյանը Չիկագո գնար: Ուզո~ւմ էիք: Որովհետեւ, որ գնար, Ռուսաստան-“հայրիկը” լիքը կջայնանար, լիք “ալֆա” բաներ անե՞ր /էն 27-ին էլ, հիշում եք, “Ալֆա” ջոկատն էր պառլամենտում/:

Չգնաց Սերժը: Չգնաց, պարոն Օսկայան, էն ոնց չգնաց:

դ/.Պարոն Օսկանյան, օրերս դուք աններելի բացթողում եք ունեցել. չեք անդրադարձել ՀՀԿ գրասենյակի հրդեհին. մենք սպասում ենք ձեր հեղինակավոր, կողմնորոշիչ խոսքին:

Գալուստ Սահակյանի “ավարյային”  էլ, ի դեպ,  չեք անդրադարձել:

Կարմեն Դավթյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ