20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Եդինայա Ռոսիա”-ն նախագահ է ընտրում

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում այսօր` մայիսի 26-ին, կկայանա “Եդինայա Ռոսիա” կուսակցության համագումարը, որի ընթացքում կընտրվեն  կուսակցության ղեկավար մարմինները եւ նախագահը: Վերջին հարցում անակնկալներ չեն սպասվում`  արդեն հայտարարվել է, որ նախագահը Դմիտրի Մեդվեդեւն է լինելու: Այս մասին տեղեկացնում է “НТВ” հեռուստաալիքը:

Ֆորումին մասնակցելու է ժամանել արդեն 3 հազար մարդ, սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հրավիրվածների թվում են նաեւ նրա նախաձեռնությամբ ստեղծված Համառուսաստանյան ազգային ճակատի ներկայացուցիչները, ինչպես նաեւ 30 օտարերկրյա պատվիրակություններ:

Ենթադրվում է, որ “Եդինայա Ռոսիա“-ն սկսում է ամենազանգվածային բարեփոխումներն իր շարքերում: Առաջին հերթին նախատեսվում է կադրային կազմի թարմացում, եւ, ամենակարեւորը` սպասվում է անցում  բացարձակապես այլ ձեւաչափով աշխատանքի:

Բարեփոխումները նախաձեռնողների խոսքով` այս ձեւաչափում հնարավոր  կդառնան ներքաղաքական քննարկումները եւ նույնիսկ վեճերը, որոնց ընթացքում գաղափարների մրցույթ կկայանա:

Կեսօրից հետո ելույթով հանդես կգա նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ այնուհետեւ Դմիտրի Մեդվեդեւը կներկայացնի իր առաջարկները` ինչպես “Եդինայա Ռոսիա“-ն դարձնել ավելի ժամանակակից: Հենց նա է բարեփոխումների եւ կուսակցության կադրերի փոփոխության նախաձեռնողներից մեկը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ