19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Եվրատեսիլի” ուրախ երգերի ետեւում մարդկային ողբերգություններ են

Առաջին հայացքից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ նրա երկրում ընթացող “Եվրատեսիլ” երգի մրցույթը շատ համապատասխան են միմյանց: “Եվրատեսիլը”, որի ժամանակ  հանդիսատեսը ողջ Եվրոպայից մասնակիցներից  ընտրում է հաղթողին, “զանգվածային արտադրության” ամենամյա փառատոն է` նախատեսված ցածր որակի համար: Պարոն Ալիեւը` շքեղության հանդեպ իր սիրով, ուժեղ տղամարդու տպավորություն ստեղծեղ բեղով, իր անհատական կերպարով , որն ստեղծել է հոր` Հեյդար Ալիեւի կերպարի շուրջ, որից էլ 2003-ին ժառանգեց պաշտոնը, ամեն ինչով համապատասխանում է ռետրոյին:  Սակայն, ավաղ, նրա վարչակարգն ունի նաեւ որոշ զվարճալի կողմեր, որոնք ենթադրում են, որ “Եվրատեսիլի” կազմակերպիչները պետք է ավելի ուշադիր լինեն մրցույթի անցկացման վայրի ընտրության հարցում:

Ուրախ երգերի ետեւում շատ տխուր պատմություն է: Պարոն Ալիեւի դեմ ցույցերը, որոնք ավելի սրվեցին կեղծված ընտրություններից հետո, պարբերաբար ճնշվում են: Քննադատողներին ծեծում եւ ձարբակալում են: Այդ դեպքերը ոչ միայն մռայլ երանգ են հաղորդում “Եվրատեսիլի” “խեղկատակությանը”. դրանց մի մասը հենց նախագահի ձեռքով է արված: Մարդու իրավունքների պաշտպանների համաձայն` տասնյակ ընտանիքներ բռնի ուժով տեղահանվել են իրենց տներից, որպեսզի տարածք ազատեն նոր համերգային դահլիճի համար: Մրցույթին պատրաստվելու շքեղ ծախսերն ինքնին անիմաստ են այնտեղ, որտեղ առաջին անհրաժեշտության շատ բաներ չկան, չնայած արտասահմանյան մեքենաների խցանմանը մայրաքաղաք Բաքվում: Բայցեւայնպես,  Ադրբեջանը կոռուպցիայի ամբողջական 12 միավորի է արժանացել:

Ադրբեջանի քիչ թվով ընտրյալների հարստությունը գալիս է նավթից եւ գազից, որը դուրս է հանվում  Կասպից ծովից եւ խողովակատարներով հասնում Թուրքիա: Չնայած որ երկրի դիրքը բավականին խոցելի վայրում է իրենց համար` Ռուսաստանի եւ Իրանի միջեւ, նավթը նպաստում է, որ Արեւմուտքը հաճախ ներողամտորեն  վերաբերվի Ալիեւին: Այնուամենայնիվ, ներողամտությունն էլ պետք է սահմաններ ունենա, իսկ “Եվրատեսիլը” պետք է կայանար այդ երկրի սահմաններից դուրս:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ