19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արարատ Զուրաբյանը նեղացել է. Ժողովուրդ

ՀՀՇ վարչության նախկին նախագահ, այժմ “Ազատ դեմոկրատներ” կուսակցության վարչության անդամ Արարատ Զուրաբյանը տեւական ժամանակ է`դադարեցրել է իր շփումներն այդ կուսակցության հետ:

Ըստ “ժողովուրդ”-ի, ամեն ինչ սկսվեց  այն բանից հետո, երբ ԱԴԿ-ն մտավ “Ժառանգություն” կուսակցության համամասնական ցուցակ`առանց դաշինք կազմելու, Զուրաբյանը հայտարարել էր, թե դա նվաստացուցիչ է իրենց կուսակցության համար, եւ հրաժարվել էր ցուցակում տեղ զբաղեցնելուց:

Դրանից հետո, ըստ թերթի աղբյուրների, Զուրաբյանը սառեցրել է իր հարաբերությունները ԱԴԿ ու նրա ղեկավարության հետ. նա չմասնակցեց այդ կուսակցության քարոզարշավին, հիմա էլ չի գնում գրասենյակ: Հատկանշականն այն է, որ Զուրաբյանը նախկինում միշտ մասնակցել է ԱԴԿ-ի եւ հատկապես ԱՄՆ դեսպանի, դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպումներին: Մինչդեռ այս անգամ նա բացակայել է հանդիպումից: Երեկ “Ժողովուրդ”-ը փորձել է ԱԴԿ-ից կամ Զուրաբյանից պարզաբանումներ ստանալ, բայց ոչ ոք չի պատասխանել հեռախոսազանգերին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ