19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Ազատ դեմոկրատներ”-ը խորհրդարանում կհամագործակցեն գաղափարի շուրջ

“Ցավոք սրտի շատ փոքրաթիվ է մեր խմբակցությունը եւ փորձելու ենք  ամեն կերպ մեր ակտիվությամբ նպաստել նրան, որ օրենքներում կարողանանք այնպիսի փոփոխություններ մտցնել, որոնք բխեն հասարակության շահից”,- Henaran.am-ի հետ զրույցում ասել է “Ազատ դեմոկրատներ” կուսակցության անդամ Ալիկ Արզումանյանը` անդրադառնալով մեր այն հարցին, թե ինչպես են պատկերացնում “Ազատ դեմոկրատներն” իրենց գործունեությունը նորընտիր խորհրդարանում:

Հիշեցնենք, որ “Ժառանգության” ցուցակով “Ազատ դեմոկրատներ”-ից մանդատ կստանան կուսակցության վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ու Ալիկ Արզումանյանը:

Ալիկ Արզումանյանից հետաքրքրվեցինք, թե կա՞ն ուժեր, որոնց հետ այդ նպատակով “Ազատ դեմոկրատներ” –ը կհամագործակցեն:

“Մենք ուժերի հետ չենք համագործակցելու, մենք համագործակցելու ենք ծրագրերի, գաղափարների, օրենսդրական նախաձեռնությունների շուրջ:  Օրենսդիր գործունեության  ընթացքում համագործակցում ես ծրագրերի շուրջ: Եթե մեր առաջարկությունները պաշտպանվեն այլ քաղաքական կուսակցությունների կողմից, կքննարկենք”,- պատասխանեց Ալիկ Արզումանյանը եւ հավելեց.

”Մենք ընդդիմադիր քաղաքական ուժ ենք եւ ակնհայտորեն  համագործակցելու ենք ընդդիմադիր ուժերի հետ, բայց  խորհրդարանը նաեւ ենթադրում է, որ պետք է փորձել գաղափարների, առաջարկների, մոտեցումների  շուրջ համագործակցել”:

Ի՞նչ եք կարծում ԲՀԿ-ն որպես խորհրդարանական երկրորդ մեծ խմբակցությունը, հանդես գալով ընդդիմադիր դաշտում, չի  ստվերի մյուս երկու ուժերին: Henaran.am-ի այս հարցին Ալիկ Արզումանյանը պատասխանեց.

“Ընդդիմադիր լինելու վերաբերյալ ԲՀԿ-ն  դեռ որեւէ հայտարարություն չի արել, կոալիցիայի մաս չի կազմում, դրանից ավտոմատ չի բխում, որ նրանք ընդդիմադիր կուսակցություն են: Նստաշրջանը կսկսվի, կտենսնք ով ինչպես է գործում: Կուսակցություններին գործողություններին համապատասխան պետք է դատենք”:

Մեր դիտարկմանը, թե ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը լրատվամիջոցներին հայտարարել էր, թե ԲՀԿ-ն  լինելու է “խիստ կառուցողական ընդդիմություն”, Ալիկ Արզումանյանն արձագանքեց.”Ես չեմ մեկնաբանում  ԲՀԿ բոլոր անդամների ասածները, նրանք ասում են, 300 հազար անդամ ունեն, բոլորին մեկնաբանե՞ մ: Ես ընդամենը անդրադարձա պաշտոնական հայտարարությանը, որում դեռ պարզ չէ: Նստաշրջանը կսկսվի, կտեսնենք”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ