24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ նախագահն ընդունել է ֆրանսիացի սենատորներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի սենատորներ Ֆիլիպ Մարինիին, Սոֆի Ժուասենին և Բերնար Ֆուրնիեին:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի անկախացումից հետո վերընթաց զարգացում ապրող հայ-ֆրանսիական հարաբերություններին: Նրանց գնահատմամբ, առանձնաշնորհյալ այդ հարաբերությունները հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության լավագույն վկայությունն են: Երկկողմ կապերի ամրապնդման գործում, կողմերի համոզմամբ, մեծ դեր ունի Ֆրանսիայի հայ համայնքը:

Նախագահը ողջունել և բարձր է գնահատել Ֆրանսիայի սենատորների այցը Արցախ: Հանրապետության ղեկավարի համոզմամբ, արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման կարևորագույն նախապայմաններից է միջազգային հանրության անաչառ և համակողմանի տեղեկացվածությունը հիմնախնդրին:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ խորհրդարանական մակարդակով բազմաթիվ այցելությունները նպաստում են միջազգային հանրության շրջանում այն պատկերացումների ամրապնդմանը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն էլ, աշխարհի մյուս ժողովուրդների նման իրավունք ունի իր ճակատագիրը տնօրինելու, սեփական երկրում ազատ և անվտանգ ապրելու:

Սենատորները Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են հայաստանյան հանդիպումների և Արցախ կատարած իրենց այցի տպավորությունները: Նրանք նշել են, որ այցը Արցախ բավականաչափ օգտակար է եղել. այժմ իրենք մանրամասնորեն տիրապետում են ԼՂ հակամարտության պատմությանը և հետևելով կարգավորման բանակցային գործընթացին, ողջունում են Հայաստանի կառուցողական մոտեցումը:

Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել հիմնախնդրի լուծման ձևաչափում ընդգրկված Ֆրանսիայի ջանքերը բանակցային գործընթացում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ