28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

“Եվրատեսիլ-2012”-ը Ֆելլինիի մեկնությամբ

image_6692

Բաքվում շարունակվում է “Եվրատեսիլ-2012”-ը: Նախնական հայտերով 42 երկիր էր հայտ ներկայացրել մասնակցելու մրցույթին: Կիսաեզրափակիչ անցան 20 երկիր: Լեհաստանն ու Հայաստանը հրաժարվեցին մասնակցել: Լեհաստանը պատճառաբանեց, որ հանրային հեռուստաընկերությունը նախապատրաստվում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության լուսաբանմանը:

“Որեւէ տրամաբանություն չկա մասնակից ուղարկել մի երկիր, որտեղ նրան դիմավորելու են որպես թշնամու”,-սա էր Հայաստանի հանրային հեռուստաընկերության դիրքորոշումը:

Հայստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում  մրցույթը մեկնաբանում են   “Առաջին լրատվականի” լրագրող  Արթուր Գրիգորյանը/լրագրողական աշխարհում նա հայտնի է “Ֆելլինի” մականունով/  եւ “Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատասխանատու Գոհար Գասպարյանը; Նրանց խոսքով, մինչեւ վերջին պահը որոշված չէր թե կցուցադրվի այն թե ոչ: “Վստահություն չկար, որ Ադրբեջանական հեռուստաընկերությունը մրցույթում չէր ցուցադրի այնպիսի բացիկ- հոլովակներ, որոնք չպարունակեն շեղումներ”,-ասացին նրանք:

Իսկ շեղումներ կային. Լեռնային Ղարաբաղը ներկայացաված էր որպես Ադրբեջանի մաս: Հանրային հեռուստաընկերությունը բողոքարկել էր, եւ Եվրոպական հեռարձակողների միությունը պահանջել էր  այդ հոլովակներից հանել քաղաքական մասը, ինչը արվել է:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ