29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սիրիական սարսափին վերջ չկա. նյարդերից թույլ անձանց խորհուրդ է տրվում չդիտել /վիդեո/

image_6687

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի  տեղակալ Ալեքսանդր Պանկինը հայտարարել է լրագրողներին, որ Սիրիայի Հոլա քաղաքում մահացած խաղաղ բնակիչների մեծ մասը հրետանային ռմբակոծման հետեւանքով չեն զոհվել, տեղեկացնում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը: Պանկինի խոսքով` նրանք սպանվել են կամ գլխին ուղղված կրակոցներով կամ նրանց կոկորդն են կտրել: Ռուսաստանը պնդում է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել:

Հոլա փոքրիկ քաղաքում սպանվել էր ավելի քան 100  մարդ, մոտ 300-ը` վիրավորել: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտել էր խաղաղ բնակիչների սպանությունները: Խորհրդի անդամ-երկրներից շատերը Հոլայում տեղի ունեցած դեպքերի համար պատասխանատու են համարում կառավարությանը: Սակայն պաշտոնական իշխանությունները հերքում են իրենց մեղքը:

Անվտանգության խորհուրդը հանձնարարել է ՄԱԿ-ի պետքարտուղարին եւ դիտորդների առաքելությանը շարունակել խաղաղ բնակիչների զանգվածային սպանության հետաքննությունը եւ տեղեկացնել դրա արդյունքների մասին:

http://youtu.be/LBhXIv4Qm4k

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ