25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Ինչպես պատրաստել Հիսուսին” /վիդեո/

Իսպանացի ռեժիսոր  Խավիեր Կրաեն դատարանի առջեւ կկանգնի` հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար: Ռեժիսորին մեղադրանք է հարուցվել նրա` 54 վայրկյանանոց ֆիլմի համար, որը կոչվում է “Ինչպես պատրաստել Հիսուսին”: Այն թողարկվել է 1978-ին, սակայն 2 անգամ ռեժիսորին մեղադրանք հարուցելով եւ հաջողության չհասնելով` գործը  փակվել է:

Կրաեն կարծում է, որ իր հանդեպ հարուցված մեղադրանքն աբսուրդ է, քանի որ իրեն մեղադրում են մի բանում, ինչն ինքը չի արել: “Անձամբ ես հեռուստատեսությամբ Հիսուսին չեմ պատրաստել, ես չեմ հայտնվել ֆիլմում եւ ոչ մի տեղ դրանից կադրեր չեմ ցուցադրել: Եվ, ընդհանրապես, ինչպես են ապացուցում, որ ինչ-որ մեկի կրոնական զգացմունքները վիրավորված են”,-հայտարարել է ռեժիսորը:

Խավիեր Կրաեի եւ Էնրիկե Սեսենյիի “Ինչպես պատրաստել Հիսուսին” ֆիլմը  պատմում է Հիսուսին պատրաստելու խոհանոցային բաղադրատոմսը: Հեռուստադիտողին խորհուրդ է տրվում անջատել Հիսուսի մարմինը խաչից, հետո մանրակրկտորեն չորացնել, ըստ ճաշակի համեմունքներ ավելացնել եւ 3 օր շարունակ պահել ջեռոցում: Ժամկետը լրանալուց հետո Հիսուսն իբր թե պետք է ինքնուրույն դուրս գա ջեռոցից:

Չնայած որ ֆիլմը նկարահանվել է 1978-ին, այն ուշադրություն է գրավել միայն 2004-ին այն բանից հետո, երբ դրանից մի հատված ցուցադրվել է “Canal+” հեռուստաընկերությամբ:

Ռեժիսորի պաշտպանությամբ հանդես են եկել իսպանական մշակութային էլիտայի մի շարք ներկայացուցիչներ:

http://youtu.be/Ud3nKbJv86U

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ