25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մի երկրում տեղի ունեցած ջարդերի մասին նյութում “BBC News”-ն օգտագործել է մեկ այլ երկրի նկար

BBC News“կայքն օգտագործել է 2003-ին Իրաքում արված լուսանկարը Սիրիայի Հուլա քաղաքի ողբերգական դեպքերի լուսաբանման համար:

“Հուլայի ջարդերը դատապարտել են. ժողովրդի դժգոհությունն ավելանում է” վերնագրով հոդվածը հրատարակվել է մայիսի 27-ին: Նկարում  փոքրիկ տղան ցատկում է հարյուրավոր դիակների վրայով, որոնք փաթաթված են սպիտակ պարկերի մեջ: Կայքի խմբագրությունը հավելել է, որ լուսանկարն արվել է Հուլայում` անհայտ ակտիվիստի կողմից, եւ առայժմ հնարավոր չէ դրա հավաստիության մասին խոսել:

Սակայն, ինչպես պարզել է “The Daily Telegraph”-ը, լուսանկարը պատկանում է լուսանկարիչ Մարկո դի Լաուրոյին, ով աշխատում է “Getty Images” ֆոտոխմբագրությունում: 2003-ին Լաուրոն լուսանկարել է իրաքցիների դիակները, որոնք գտնվել են Բաղդադի հարավում գտնվող անապատում: “The Daily Telegraph”-ին  Լաուրոն հայտնել է իր զարմանքն այն առիթով, որ “BBC”-ի նման խոշոր կազմակերպությունը լուսանկար հրապարակելուց առաջ չի ստուգում` ով է դրա հեղինակը` ակտիվիստ, թե` պրոֆեսիոնալ լուսանկարիչ: Նա նաեւ հավելել է, որ մի ջարդի նկարով մյուս ջարդի մասին պատմելը մտադրված քարոզչության  է նմանվում:

“BBC”-ի խմբագրությունն արդեն հանել է լուսանկարը կայքից, չնայած որ այն հասցրել է ակտիվորեն տարածվել:

Սիրիայի իշխանությունները Հուլայի ռմբակոծումն սկսել են մայիսի 25-ին: Զոհվել էր 108 մարդ, որոնցից 49-ը` երեխաներ, ավելի քան 300-ը վիրավոր են: ՄԱԿ-ի ԱԽ-ը խստորեն դատապարտել է այդ վայրագությունը, իսկ Սիրիայի իշխանությունները հերքում են քաղաքի ռմբակոծումը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ