20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քուշկյանը դեռ աշխատանքի է գալիս. նրան կփոխարինի Արա Բաբլոյանը

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ՀՀ առողջապահության նախարար կնշանակվի ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին առողջապահության նախարար Արա Բաբլոյանը:

Հիշեցնենք, որ այս պաշտոնում ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանին փոխարինելու համար շրջանառվում էր նաեւ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանի անունը:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մամլո խոսնակ Շուշան Հունանյանի փոխանցմամբ, Հարություն Քուշկանը այսօր եկել է աշխատանքի եւ աշխատում է: Հիշեցնենք, որ գործող կառավարությունը նորընտիր ԱԺ անդրանիկ նիստի օրը` մայիսի 31-ին, վայր կդնի լիազորությունները: ՀՀ Սահմանադրության համաձայն,  տասնօրյա ժամկետում  ՀՀ նախագահը,  քննարկելով ԱԺ խմբակցությունների հետ, կնշանակի վարչապետ ԱԺ մեծամասնության աջակցությունը վայելող անձի: Այնուհետ,  20 օրյա ժամկետում, վարչապետի առաջարկությամբ, ՀՀ նախագահը կնշանակի կառավարության անդամներին:

Հավելենք, որ ԲՀԿ-ն հայտարարեց ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու աննպատակահարմարության մասին, ինչից կարելի է ենթադրել, որ ապագա կառավարությունում ԲՀԿ քվոտայով նախարարներ չեն լինի:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ