29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամներին

image_6637

Մայիսի 26-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամներ Ֆիլիպ Մարինիին, Սոֆի Ժուասենին եւ Բերնար Ֆուրնիեին:

Վեհափառ Հայրապետը շնորհավորել է նրանց նոր նախագահի ընտրության կապակցությամբ` մաղթելով, որ նրա առաքելությունն արդունավետ ու արգասաբեր լինի ի բարօրություն Ֆրանսիայի ժողովրդի:

Անդրադառնալով երկու երկրների հարաբերություններին` Նորին Սրբությունը նշել է, որ հայ ժողովուրդն առանձնակի ջերմություն է տածում ֆրանսիացիների հանդեպ, քանի որ դժվար պահերին նրանք մշտապես զորակից են եղել մեր ժողովրդի զավակներին եւ հանդես եկել նրանց իրավունքների պաշտպանությամբ: Խոսելով Ֆրանսիայի հայկական համայնքի մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր շնորհակալությունն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին` համայնքին հոգեւոր եւ մշակութային կյանքով լիարժեքորեն ապրելու հնարավորություն ընձեռելու  համար:

Պատվիրակության ղեկավար սենատոր Ֆիլիպ Մարինին իր հերթին անդրադարձավ հայ-ֆրանսիական հարաբերություններին` ընդգծելով, որ դրանք աչքի են ընկնում բարձր մակարդակով: Պրն. Մարինին կարեւորել է նաեւ հայկական համայնքի դերն ու նշանակությունը Ֆրանսիայի զարգացման գործում` նշելով, որ երկրի տարբեր քաղաքներում առկա հայկական եկեղեցիներն ու մշակութային շատ արժեքներ Ֆրանսիայի անբաժան մասն են կազմում: Սենատորները նաեւ ներկայացրեցրել են  Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած իրենց այցի տպավորությունները` մասնավորաբար ընդգծելով, որ այսօր Արցախում ակնհայտ է խորը քրիստոնեական արմատներ ունեցող ազգային մշակույթի եւ ինքնության վերածնունդը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ