29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մինչեւ ուր կհասնի փոխարժեքը. տնտեսագետի կանխատեսումները

image_6632

Մայիսին սկսած արտարժույթի փոխարժեքի աճի պատճառների եւ Հայաստանի տնտեսության վրա դրա ազդեցության հետեւանքներից այսօր “Հենարան” մամուլի ակումբում խոսել է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ` տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Մնացականյանը:

Տնտեսագետը նախ հիշեցրեց, որ ՀՀ ԿԲ արժութային քաղաքականությունը իրականացվում է լողացող փոխարժեքային ռեժիմի հիմնա վրա, երբ  փոխարժեքը կարգավորվում է առաջարկի եւ պահանջարկի հիման վրա:

Առաջարկն առաջանում է, երբ ավելանում է մեր ապրանքների նկատմամբ օտարերկրյա պահանջարկը եւ հակառակը, տեղի է ունենում, երբ օտարերկրյա ապրանքների ու փոխարժեքի պահանջարկն է ավելանում մեզ մոտ:

Կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում կատարում է որոշակի ներարկումներ: “Ահրաժեշտությունն առաջանում է այն ժամանակ երբ հարկ է լինում թույլ չտալ փոխարժեքի կտրուկ տատանումները եւ մեղմել այն”,-ասաց տնտեսագետը:

Դոլարի փոխարժեքի բարձրացումը Հայկ Մնացականյանը պայմանավորեց ներքին ու արտաքին գործոններով: “Եթե ուսումնասիրենք ԿԲ նախորդ տարվա մայիս ամսվա ցուցանիշները, կտեսնենք, որ մի փոքր ավելի քիչ,  բայց նման տատանումներ էլի տեղի են ունեցել: Ամառային շրջանում ամառային հանգիստն արտերկրում անցկացնել ցանկացող բնակչության մոտ արտարժույթի պահանջարկ է առաջանում”,-բացատրեց մասնագետը: Ինչ վերաբերում է արտաքին գործոնին, դոլարի փոխարժեքի ավելացման վրա ազդել է միջազգային շուկայում նավթի գնի անկումը:

“Մայիսի 25-ի տեղեկատվությամբ, հուլիս ամսվա ֆյուչերսային գործարքները/այն գործարքները, որոնք կնքվում են ապագայի համար,-խմբ./ նավթի գնի վերաբերյալ արդեն իսկ աճ են արձանագրել: Կարելի է եզրակացնել, որ արտաքին գործոնի ազդեցությունը կփոքրանա հուլիս ամսվա սկզբին”,-ասաց բանախոսը:

Հայկ Մնացականյանը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցող փոխարժեքի թույլ տատանումները էապես նպաստում են տնտեսության մեջ արտահանման ներուժի ավելացմանը,  այսինքն՝ մեր ապրանքներն ավելի էժան են դառնում արտերկրի սպառողի համար:

Ինչ վերաբերում է ներքին սպառողին, տնտեսագետի խոսքով, առաջին հերթին սպառողին հետաքրքրում է գնաճը, որը ըստ կանխատեսումների՝ կտատանվի 4.5+ -1.5 թույլատրելի միջակայքում:

“ ԿԲ տվյալներով, առաջին եռամսյակում 18 տոկոսով աճել են տրասֆերտենրը եւ 13 տոկոսով` արտերկրում աշխատող քաղաքացիների կողմից ստացվող զուտ ներհոսքերը: Նման պայմաններում սպառողը շահում է”,-նշեց Հայկ Մնացականյանը: Բանախոսն ամփոփելով, ասաց, որ հունիս ամսին ամեն ինչ կկարգավորվի եւ դրամի արժեզրկումը կդադարի, թեեւ դոլարը չի վերադառնա այն կետը որտեղից սկսել է աճել:

“Եթե մենք վարում ենք արտահանման խթանման քաղաքականություն,  դա ձեռք չի տալիս: Տնտեսագիտորեն հիմնավորված է , որ  փոխարժեքը կանգնում է մի փոքր ավելի բարձր կետում”,-ասաց բանախոսը: Ի դեպ, փոխարժեքի տատանումները տնտեսագետը ընտրություններով չպայմանավորեց: “Իմ կարծիքով, նման առնչություն չպետք է լինի, որովհետեւ տնտեսությունը գործում է շուկայական մեխանիզմներով”:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ