20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մարգարի դատը կկայանա

“Չնայած ճնշման տատանումներին, եթե այլ սինդրոմներ չունենամ, վաղը դատական նիստը կկայանա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհայանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը:

Հիշեցնենք, որ արդեն երեք անգամ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը հետաձգում է դատական նիստը` փաստաբանի հիվանդության պատճառով:

Դատական նիստում Մկրտիչ Վասակյանը պետք է ներկայացնի պաշտպանական ճառը: Նշենք, որ Մարգար Օհանյանը, սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանը, տնտեսական բաժնի պատասխանատու Արա Լեւոնյանն ու տեխնիկ Սամվել Մախմուրյանը մեղադրվում են պետությանը խոշոր  չափերի վնաս հասցնելու մեջ, մասնավորապես, ըստ մեղադրանքի, յուրացրել են մեծ քանակությամբ բենզին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ