29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Երիտասարդական արշավ` նվիրված մայիսյան հերոսամարտերին

image_6630

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանը մայիսի 26-28-ը նախաձեռնել էին արշավ՝ Երեւան-Թեղենիս լեռ-Մայմեխսար-Մարմարիկ գետ-Վանաձոր-Երեւան երթուղով: Արշավը նվիրված էր Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնին եւ մայիսյան հերոսամարտերին: Արշավին մասնակցում էին ԵՊԲՀ շուրջ 20 ուսանողներ, նաեւ՝ բուհի լեռնագնացների ակումբի անդամներ:

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանը, անդրադառնալով արշավի երթուղու ընտրությանը, նշեց.’Այն գագաթները, որոնք արշավի ընթացքում հաղթահարեցին ուսանողները, պատահական չէին ընտրված, քանի որ հայ-թուրքական պատերազմի ընթացքում այդ վայրերում լուրջ մարտեր են ընթացել: Ուստի ուսանողները յուրաքանչյուր գագաթում անցկացրին մեկ գիշեր, այնուհետեւ այցելեցին Վանաձոր եւ վերադարձան Երեւան’:

Կ. Ակոպյանը տեղեկացրեց, որ ԵՊԲՀ լեռնագնացների ակումբն ավանդույթի համաձայն սեպտեմբերի 21-ին էլ բարձրանում է Արագածի գագաթը: Անդրադառնալով արշավի նպատակին՝ ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահը նշեց. ‘Այսպիսի միջոցառումների նպատակն է երիտասարդների շրջանում սեր ներարկել պետական տոների հանդեպ՝ վերարժեւորելով պատմական իրադարձությունները, որպեսզի յուրաքանչյուր հայ երիտասարդ գիտակցի, որ հաղթանակներն իրականում դժվարին ուղով են ձեռք բերվել’:

Մարտին Մարտիրոսյանի գլխավորությամբ կազմակերպված արշավի ընթացքում երիտասարդներին տրվեց տեղեկություն նշված վայրերի մասին, ներկայացվեցին բնակավայրերից յուրաքանչյուրի աշխարհագրական առանձնահատկությունները եւ պատմական հուշարձանները:

Henaran.am-ին հաղորդում են ՀԵՀ մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ