25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն “հովհարային” ընդդիմություն կլինի. ՀԿԿ

 

 

 

 

 

 

 

“Այս 20 տարվա ընթացքում ում  տեսել ենք խորհրդարանում, կրկին տեսնելու ենք ”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է  ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը` անդրադառնալով նորընտիր խորհրդարանի կազմին: Կոմկուսի առաջին քարտուղարի խոսքով, հենց այդ մարդիկ են երկիրն այս աղետալի վիճակին  հասցրել: Մայիսի 6-ին, ըստ Ռուբեն Թովմասյանի,  անցկացվել են խայտառակ ընտրություններ, իսկ պատգամավորները ոչ թե ընտրվել, այլ` նշանակվել են:

Նորընտիր խորհրդարանին Ռուբեն Թովմասյանը  “Ազգակցական ժողով” բնորոշումն է տվել:

Անդրադառնալով  ներքաղաքական վերջին զարգացումներին, բանախոսն ասել է, թե ԲՀԿ-ն ընդդիմություն չի դառնա: “Կառուցողական ընդդիմությունն ի՞նչ բան է,  կամ ընդդիմություն ես, կամ` ոչ”,-նկատել է Կոմկուսի առաջին  քարտուղարը: Ռուբեն Թովմասյանի բնորոշմամբ, ԲՀԿ-ն կարող է լինել միայն “հովհարային ընդդիմություն”:

Կոմկուսի առաջին քարտուղարը տարակուսանք է հայտնել նաեւ ՕԵԿ-ի այն հայտարարության մասով, թե կուսակցությունը 180 հազար անդամ ունի ու հարցրել, թե այդ դեպքում, ինչու ՕԵԿ-ն այդքան քիչ ձայն հավաքեց:

Խոսելով ապագա կառավարություից, Թովմասյանը կարծիք է հայտնել, որ գործող վարչապետին չարժե փոխել:

Անկախ նրանից, ով կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը,  ըստ կոմունիստների առաջնորդի` թանկացումներն ու արատավոր երևույթները լինելու են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ