20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նախընտրելի հանգստավայրերը` ըստ աստղակերպի նշանների. էզոթերիկ

Այս տարի հանգստի համար կատարյալ տարբերակ է ծովափը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աստղաբան–էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը` խոսելով  հանգստի համար նախընտրելի և ոչ նախընտրելի երկրների մասին` ըստ աստղակերպի նշանների։

Խոյերի համար բարենպաստ են Իտալիան, Եգիպտոսը, Թուրքիան և Հայաստանը: Բացասական է Հոլանդիան: Խոյերը հանգստի ժամանակ պետք է խուսափեն զգացմունքային լինելուց:

Ցուլերի համար նախընտրելի երկրներն են Հայաստանը, Իտալիան: Նրանք պետք է զգուշանան Ավստրիա, Հունգարիա և Պորտուգալիա ուղևորվելուց:

Երկվորյակների համար նախընտրելի երկրներն են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և այլն: Անբարենպաստ են Սլովակիան և Հունգարիան:

Խեցգետինների համար բարենպաստ երկրներն են Հունաստանը, Ֆրանսիան, Անգլիան, Հայաստանը:

Առյուծների համար հանգիստը բարենպաստ կլինի կազմակերպել Հնդկաստանում, Մեքսիկայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում և Մեծ Բրիտանիայում:

Կույսերի համար բարենպաստ են Ավստրիան, Մեքսիկան, Գերմանիան, Ֆրանսիան: Անբարենպաստ է Հոլանդիան:

Կշեռքներին խորհուրդ է տրվում հանգիստը կազմակերպել Գերմանիայում, Ֆրանսիայում, Իռլանդիայում և Իտալիայում:

Կարիճներին աստղաբանը խորհուրդ է տալիս իրենց հանգիստը կազմակերպել միայն Հայաստանում ու Եգիպտոսում: Անբարենպաստ են  Հնդկաստանն ու Մեքսիկան:

Աղեղնավորների համար բարենպաստ երկրներ են  Պորտուգալիան, Ավստրիան, Եգիպտոսը և Եթովպիան:

Այծեղջուրների համար`  Հայաստանը, Դանիան, Եգիպտոսը, Անգլիան:

Ջրհոսներին խորհուրդ է տրվում հանգստանալ Իտալիայում, Եգիպտոսում, Հայաստանում: Նրանց խորհուրդ չի տրվում մեկնել Ռուսաստան:

Ձկների համար բարենպաստ երկրներն են Հունաստանը, Ավստրիան, Սլովակիան, Հունգարիան: Անբարենպաստ երկիր նրանց համար չկա:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ