17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՐԱՏԱՊ. Պայթյուն “Էլեկտրոն” գործարանում, կա երկու զոհ

Հենց նոր  Henaran.am-ն ահազանգ է ստացել, որ մոտ 10 րոպե առաջ պայթյուն է տեղի ունեցել Շենգավիթի “Էլեկտրոն” գործարանում:

Ականատեսի վկայությամբ, տարհանվել են հարակից շենքերի բնակիչները: Պայթյունի պատճառն այս պահի դրությամբ հայտնի չէ: Ըստ բնակիչների, գործարանում կա պայթուցիկ սարքերի արտադրամաս եւ պայթյունը հենց այնտեղ է եղել: Տեղում աշխատում  են մասնագետները:

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց ԱԻՆ ‘Արտակարգ ալիք’ լրատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը,  այսօր 14:45-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել այն մասին, որ Շարուրի 37 շենքում պայթյուն է եղել` հրդեհի հետեւանքով, եւ շենքի մի հատվածը քանդվել է, կա նաեւ փլուզման վտանգ:

Այս պահի դրությամբ փրկարարները փլատակներից դուրս են բերել 67-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանին, որը ծանր վիճակում տեղափոխվել է ‘Էրեբունի’ բժշկական կենտրոն։

Քիչ առաջ ‘Էրեբունի’ բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ իրենց մոտ տեղափոխված 67-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանը մահացել է:

Վերջին տվյալներով` փրկարարները հայտնաբերել են նաև մյուս` 64-ամյա տուժածի մարմինը։ Բժիշկները հաստատել են նրա մահը։

Դեպքի վայր են  մեկնել ԱԻ նախարար Արմեն Երիցյանը եւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել ոստիկանությունում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ