19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երկրաշարժ Իտալիայում. 8 մարդ է զոհվել

Մայիսի 29-ի առավոտյան  երկրաշարժ է գրանցվել Իտալիայի Մոդենա նահանգում: 8 մարդ զոհվել է, հաղորդում է “ANSA”-ն: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են ոչ միայն Իտալիայի հյուսիսում, այլ նաեւ կենտրոնական մասերում, ինչպես նաեւ Ավստրիայում:

Տարերային աղետի պատճառով մի շարք ուսումնական հաստատություններ, ինչպես նաեւ հիվանդանոցներ էվակուացվել են, քանի որ տեղի իշխանությունները կարծում են, որ դրանք փլվելու սպառնալիքի տակ են:

Աղետի հետեւանքով ավիրվել են մի շարք շինություններ, խաթարվել են հեռահաղորդակցման միջոցները: Փրկարարներն սկսել են հավաքել փլատակները, որոնց տակ կարող են դեռեւս մարդիկ լինել:

Վերջին տասնօրյակում սա արդեն 2-րդ երկրաշարժն էր Իտալիայում: Մայիսի 20-ին ուժեղ ստորգետնյա ցնցումներ էին գրանցվել Էմիլիա-Ռոմանիա շրջանում, որոնց հետեւանքով 7 մարդ էր զոհվել եւ բազմաթիվ ավերածություններ էին եղել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ