29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ մշակույթի նախարարության եւ քաղաքապետարանի համատեղ հայտարարությունը Փակ Շուկայի վերաբերյալ

image_6609

Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը համատեղ հանդես են եկել հայտարարությամբ Մաշտոցի պողոտայի N 5 հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայի շենքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որում մասնավորապես ասված է.

‘Ս. թ. մայիսի 27-ի երեկոյան քանդվել են Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ընդգրկված Մաշտոցի պողոտայի N 5 հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայի հետնամասի ներքին հատվածի երկաթբետոնյա կամարաձեւ  կոնստրուկցիաները: Նույն օրը ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մասնագետների ծածկած շուկայի տարածք այցի արդյունքում արձանագրվել է 6 կամարաձեւ թաղերի փլուզում:

Ըստ ‘Երեւանի թիվ 1 շուկա’ ՍՊԸ տնօրինության` Մաշտոցի պողոտայի կողմից ստորգետնյա /հիմքերի/ հատվածում ուժեղացման համար իրականացվող նախապատրաստական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է, որ շինության  նախկինում քանդված հետնամասի հատվածում առկա  երկաթբետոնյա կամարաձեւ կոնստրուկցիաներում առաջացել են տեղային փլուզման երեւույթներ: Անկանխատեսելի փլուզումից խուսափելու համար կառուցապատողի կողմից որոշվել է անհապաղ քանդել փլուզվող մեկ կամարը, սակայն քանդման աշխատանքներ իրականացնելիս վնասվել եւ հետագայում փլուզվել են նաեւ  մինչեւ դեֆորմացիոն կար հասնող, միմյանց հետ կապակցված հաջորդ  միաձույլ կողավոր թաղերը:

Հաշվի առնելով  այն հանգամանքը, որ փաստացի վիճակը պահանջում էր համապատասխան կառույցների հրատապ միջամտություն՝ մայիսի 27-ի երեկոյան աշխատանքները դադարեցվել են եւ մայիսի 28-ին  շինության առկա վիճակի վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների ներկայացուցիչների  եւ հրավիրված մասնագետների կողմից տեղում կատարվել է առկա վիճակի ուսումնասիրություն եւ  կազմվել է փաստագրման արձանագրություն:

Հիշեցնում ենք, որ կառուցապատողն ուներ միայն ստորգետնյա հատվածի վերաբերյալ շինարարական թույլտվություն, եւ Ծածկած շուկայի ստորգետնյա ավտոկայանատեղիի ու պահեստային տարածքի կառուցման աշխատանքներն իրականացվում էին Մշակույթի նախարարության եզրակացության հիման վրա՝               Երեւանի քաղաքապետարանի կողմից 30. 03. 2012 թ. համաձայնեցված աշխատանքային նախագծով: Դեռեւս մայիսի 26-ին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցը այցի ժամանակ փաստել էր, որ աշխատանքները իրականացվում են միայն ստորգետնյա հատվածում: Միաժամանակ հայտնում ենք, որ նախկինում շինությունում կատարված անօրինական շինարարական աշխատանքները դադարեցվել էին եւս 2 անգամ:

Դեռեւս սույն թվականի մարտի 7-ին ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդում քննարկվել էր շուկայի վերգետնյա հատվածի վերակառուցման ուժեղացման եւ վերականգնման էսքիզային նախագիծը` կից ներկայացված Ծածկած շուկայի շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ ‘Քաղսեյսմշին հետազոտում’ ՍՊԸ-ի կողմից 30. 05. 2011 թ. տրված եզրակացությամբ (այստեղ շենքը գնահատված է որպես 3-րդ աստիճանի վթարային կառույց): Գիտամեթոդական խորհուրդը, հաշվի առնելով շինության առկա փոփոխված իրավիճակը եւ ելնելով շուկայի հետագա անվտանգ շահագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովման խնդիրներից, առաջարկել է ՀՀ մշակույթի նախարարությանը դիմել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը շինության տեխնիկական վիճակի վերաբերյալ  մասնագիտական եզրակացություն ստանալու համար: Ս. թ. մարտի 30-ին ՀՀ քաղաքաշինության նախարարությունը ներկայացրել է ‘Հայսեյսմշին եւ ԿՊ ԳՀԻ’ ԲԲ ընկերության կողմից շուկայի տեխնիկական վիճակի եւ վերակառուցման հնարավորությունների վերաբերյալ եզրակացությունը, որում շինության վիճակը գնահատվել է խիստ վթարային, եւ առաջարկվել է ապամոնտաժել առկա երկաթբետոնյա կոնստրուկցիաներն ու դրանք փոխարինել նորերով:

Խնդրին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու նպատակով ՀՀ մշակույթի նախարարությունը Երեւանի քաղաքապետարանին տրամադրել է վերոնշյալ եզրակացությունները եւ Ծածկած շուկայի վերակառուցման ու վերահատակագծման էսքիզային նախագիծը` խնդրելով կազմել եւ ՀՀ մշակույթի նախարարության համաձայնեցմանը ներկայացնել Կենտրոնական ծածկած շուկայի ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը, որում հաշվի կառնվեն տրված տեխնիկական եզրակացությունների պահանջները ու հուշարձան-շենքի արտաքին եւ ներքին տարածքի գեղարվեստական, ճարտարապետական ու ծավալատարածական լուծումները: Քաղաքապետարանի կողմից կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը նախարարության դիտողություններով եւ առաջարկություններով վերադարձվել է ս/թ ապրիլի 17-ին` լրամշակման:

Միեւնույն ժամանակ Երեւանի քաղաքապետարանը հարցը քննարկել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական եւ ինժեներական հանձնաժողովումներում:

Շինարարական աշխատանքների արդյունքում ստեղծված արտակարգ իրավիճակից ելնելով` շուկայի տարածքում աշխատանքները դադարեցվել են: ՀՀ մշակույթի նախարարի եւ Երեւանի քաղաքապետի համատեղ հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը հրատապ կուսումնասիրի ստեղծված իրավիճակը, կներկայացնի համալիր առաջարկություններ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ:

Հանձնաժողովի եզրակացության արդյունքներով ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը կքննարկեն իրավապահ մարմիններին դիմելու նպատակահարմարությունը:

Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ