25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Շանը խնդրել են դատարան ներկայանալ` որպես վկա

Ազոր անունով ծառայողական շանը խնդրել են որպես վկա հանդես գալ ամերիկյան դատարանում: Կենդանուն հրավիրել են մասնակցելու ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման դատական գործին: Ազորին դատարան է  կանչել հենց խախտում անողը` Ռոդնի Մաքգին:

2012-ի փետրվարին Մաքգիին  կանգնեցրել է ոստիկանը, քանի որ նա մոռացել է միացնել շրջադարձի ցուցանակն իր մեքենայի մեջ: Ոստիկանը որոշել է ստուգել` մեքենայում թմրանյութ չկա արդյոք, որի որոնման համար կանչել է շանը: Շունը, սակայն, ոչ մի կասկածելի նյութ չի գտել:

Օրերս կայացած դատական լսումների ժամանակ Մաքգին խնդրել է, որ կանչեն շանը, որպեսզի վերջինս ցուցադրի թմրանյութ գտնելու իր կարողությունները:  “Ես կարծում էի, որ նրանք ինձ մարիխուանա կտան, որպեսզի շունը փորձի գտնել այն ինձ մոտ”,-իր մտադրություններով կիսվել է Մաքգին: Սակայն դատավորը շան ներկայությունը դատարանում անտեղի է համարել եւ խնդրել է տանել Ազորին:

Մաքգին մեղավոր է ճանաչվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար: Նրան տուգանել են, սակայն նա հայտնել է, որ չի տխրում, քանի որ ինքը պատմության մեջ է մտել` որպես առաջին մարդը, ով շանը դատարան է կանչել:

2011-ին Բոստոնի դատարանը դատի էր կանչել Սել անունով կատվին, սակայն նրա անունը սխալմամբ էր գրված եղել:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ