19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Առաջին տիկինը այգեգործության մասին գիրք է հրատարակել

“Crown Publishing Group” հրատարակչությունը ներկայացրել  է ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամայի գիրքը` “Աճեցված է Ամերիկայում. Սպիտակ տան բանջարանոցի եւ ողջ Ամերիկայի այգիների պատմությունը”:

Ըստ ամերիկյան մամուլի` առաջին տիկնոջ 271 էջանոց գիրքը պատմում է բնակելի տարածքների կանաչապատման մասին: Տիկին Օբաման խորհուրդ է տալիս իր ընթերցողներին ոչ միայն փոխել իրենց տեսակետները լանդշաֆտային դիզայնի, այլ նաեւ իրենց կյանքի վերաբերյալ ընդհանրապես:

Նախագահի կինը նաեւ խորհուրդներ  է տալիս` ինչպես վարել առողջ ապրելակերպ, ինչպես արժե սնվել եւ որ սննդամթերքն է օգնում կանանց պահպանել կազմվածքը:

Բացի այգեգործության մասին հետաքրքիր տվյալներից, գրքում կան նաեւ շատ մանրամասներ Ամերիկայի պատմությունից, ինչպես նաեւ առաջին տիկնոջ անձնական կյանքից:  Նա առաջին անգամ պատմում է իր հոր մասին, ով իր մեջ սեր է արթնացրել այգեգործության հանդեպ: Առաջին տիկնոջ խոսքով` իր նախնիները  շատ աղքատ են ապրել եւ հաճախ հնարավորություն չեն ունեցել ամեն օր սնվելու:

Գրքում կան բազմաթիվ  նկարներ, որոնցում Միշել Օբաման իր թիմի հետ ցույց է տալիս բույսեր աճեցնելու հիմնական պահերը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ