16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արմավիրի մարզպետը երկու օրով բացակայում է. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի, մայիսի 28-ին, Հանրապետության օրը, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում կազմակերպված հյուրասիրությունից ու սեղանների անփութությունից խիստ դժգոհ են մնացել թե´ վերին իշխանությունների ներկայացուցիչները, թե´ Արմավիրի մարզը ներկայացնող օրենսդիրները եւ թե´ շարքային քաղաքացիները ովքեր ամեն տարի գնում են հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին:

Թերթը նշում է, որ այդ օրվա տոնախմբության համար Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին ՀՀ պետական բյուջեից 16 մլն դրամ էր հատկացվել: Թերթը փորձել է մարզպետից ճշտել, թե ինչի վրա է ծախսվել այդ գումարը, սակայն նա թերթին միայն փոխանցել է. “Ես երկու օրով դուրս եմ եկել քաղաքից, հանգստանում եմ, կվերադառնամ, նոր կխոսեմ: Չնայած, ձեր թերթի հետ խոսել կլինի՞”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ